Երիտասարդ տարիները հեռախոսի, համակարգչի և հեռուստացույցի առաջ անցկացնելը կնվազեցնի մինչև 60 տարեկան ապրելու հավանականությունը, զգուշացնում է նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of General Internal Medicine-ում:
Հետազոտության տվյալները, որի ընթացքում ավելի քան 30 տարի հետևել են 4000-ից ավելի երիտասարդների առողջությանը, ցույց են տվել, որ սրտի նոպայի հավանականությունը բարձր է նրանց մոտ, ովքեր 20-ից քիչ բարձր տարիքում շատ ժամանակ են հատկացրել հեռուստացույց դիտելուն: «Մեր արդյունքները ցույց են տալիս, որ ժամանակի քանակը, որ երիտասարդներն անցկացնում են էկրանների առջև, կարող է զգալի ազդեցություն ունենալ հետագա կյանքում սրտի լուրջ հիվանդությունների զարգացման հավանականության վրա», - ասում է հետազոտության ղեկավար, դոկտոր Ջեյսոն Նագատան:
Նոր տվյալները ստացվել են երիտասարդների մոտ կորոնար զարկերակների զարգացման վտանգի (CARDIA) բազմամյա ուսումնասիրության շնորհիվ, որի ընթացքում տասնամյակներ շարունակ հետևել են հազարավոր մեծահասակների մոտ սրտի հիվանդությունների հավանականությանը: Հեռուստացույցի առաջ անցկացրած յուրաքանչյուր լրացուցիչ ժամ, երբ մասնակիցները 23 տարեկան էին, կապված է եղել սրտի հիվանդության զարգացման 26%-ով ավելի մեծ հավանականության հետ:
Այն նաև կապված է եղել սրտի նոպայի և/կամ կաթվածի հավանականության 16%-ով բարձրացման հետ: Հետազոտությունը ցույց է տվել, որ միջին տարիքում ամեն օր հեռուստացույց դիտելու յուրաքանչյուր ժամն ավելացնում է սրտի կորոնար հիվանդության ռիսկը 55%-ով, կաթվածինը՝ 58%-ով և ընդհանուր սրտանոթային հիվանդություններինը՝ 32%-ով։






