Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Nature Human Behavior ամսագրում, եւ որն իրականացրել են դոկտոր Մարգարիտա Մալանչինին Լոնդոնի Թագուհի Մարիայի համալսարանից եւ դոկտոր Անդրեա Ալեգրինին Լոնդոնի Համալսարանական քոլեջից, ցույց է տվել, որ ոչ կոգնիտիվ հմտությունները, ինչպիսին են մոտիվացիան եւ ինքնակարգավորումը, նույնքան կարեւոր են, որքան եւ ինտելեկտը, պարզելու համար հաջողությունն ուսման մեջ։ Այդ հմտությունները ձեռք են բերում ավելի մեծ ազդեցությում երեխայի ողջ ուսուցման շրջանում, ընդ որում՝ զգալի դեր են խաղում գենետիկ գործոնները։
Հետազոտությունը, որն իրականացվել է փորձագետների միջազգային թիմի հետ համագործակցությամբ, ենթադրում է, որ ոչ կոգնիտիվ հմտությունների զարգացումը կոգնիտիվ ունակությունների հետ միասին կարող է զգալիորեն բարելավել ուսուցման արդյունքները։
Հետազոտությունում, որին մասնակցել է 7-16 տարեկան ավելի քան 10 000 երեխա Անգլիայում եւ Ուելսում, օգտագործվել է երկվորյակների հետազոտությունների եւ ԴՆԹ անալիզների համադրությունը՝ ուսումնասիրելու համար գեների, շրջակա միջավայրի եւ առաջադիմության միջեւ բարդ փոխգործակցությունները։
«Մեր հետազոտությունը կասկածի տակ է դնում ենթադրությունն այն մասին, որ ինտելեկտը ակադեմիական ձեռքբերումների հիմնական գործոնն է,- նշել է դոկտոր Մալանչինին (Մարիա թագուհու Լոնդոնյան համալսարանի հոգեբանության ավագ դասախոս)։- Մենք գտել ենք համոզիչ ապացույցներ, որ ոչ կոգնիտիվ հմտությունները, ինչպիսին են տոկունությունը, համառությունը, ակադեմիական հետաքրքրությունը եւ ուսման արժեքավորությունը, ոչ միայն հաջողության կարեւոր գործոններ են, այլեւ դրանց ազդեցությունը ժամանակի ընթացքում ուժեղանում է»։






