Ուղեղի անհատականացված խթանումը զգալիորեն մեղմել է կամավորների դեպրեսիան։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Psychiatry-ում (AJP)։

Ուղեղը ամեն օր արձակում է միլիարդավոր էլեկտրական  ազանշաններ։ Դրանք գեներացվում են նաեւ այն ժամանակ, երբ մարդը նստած է փակ աչքերով, իր մտքերի հետ մենակ։ Ընդ որում՝ գերակշռում են 8-12 Հց (ալֆա տատանումներ) հաճախակիությամբ ազդանշանները։ Լուրջ դեպրեսիվ խանգարում ունեցող մարդկանց մոտ ալֆա տատանումները հաճախ ավելի ուժեղ են ձախ կիսագնդում։

Նոր աշխատանքում գիտնականները մշակել են մարդու անհատական ալֆա տատանումների  չափման համակարգ։ Այդ տվյալներն օգտագործել են ուղեղի ձախ եւ աջ մասերում էլեկտրական հոսանքով անհատական խթանման եւ ալֆա տատանումների «հավասարեցման» համար։ 15 կամավորներ 5-ժամյա սեանս են անցել։ Դեպրեսիայի ախտանշանների զգալի մեղմում նկատվել է 80 տոկոսի մոտ։

Հետազոտության սահմանափակումը պլացեբոյի խմբի բացակայությունն է, որտեղ պացիենտները կստանային կեղծ միջամտություն։ Այն կարող էր հաստատել, որ դիտարկվող բարելավումները կապված չեն ինքաներշնչանքի հետ։ Եթե մեթոդիկայի արդյունավետությունը ապացուցվի գալիք փորձերում, այն կարող է դառնալ այլընտրանքային հակադեպրեսանտ։