Մեծ Բրիտանիայի կառավարությունը չորեքշաբթի հայտարարել է օրենսդրության մասին, որն արգելում է այսպես կոչված «զոմբիացնող թմրանյութը»՝ քսիլազինը և 21 այլ դեղամիջոցներ՝ «պայքարելու համար մահվամբ վախճանի և հանցավոր խմբավորումների դեմ», գրում է Ֆրանսպրես գործակալությունը։

Այս սաստիկ ներգործող հանգստացնող դեղամիջոցը հաճախ հանգեցնում է նրան, որ այն երկարատև օգտագործող մարդիկ դադարում են արձագանքել և նրանց մոտ մաշկի չապաքինվող վնասվածքներ են ի հայտ գալիս:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դեղամիջոցն ավելի ու ավելի է օգտագործվում օփիոիդների, մասնավորապես՝ հերոինի զուգորդմամբ, իսկ դրա հետքերը հայտնաբերվում են նաև կաննաբիսի ծխախոտներում:

Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները հայտարարել են, որ դեղամիջոցը «լայնորեն տարածված է» Մեծ Բրիտանիայի թմրամիջոցների ապօրինի շուկայում:

Արգելված այլ դեղամիջոցները ներառում են նիտազենների նոր տեսակներ, բարձր կախվածություն առաջացնող սինթետիկ ափիոնատիպ նյութեր, որոնք երբեմն  հարյուրավոր անգամ ավելի ուժեղ են, քան հերոինը և հեշտությամբ հանգեցնել գերդոզավորման:

Միացյալ Թագավորության թմրամիջոցների չարաշահման մասին օրենքը սահմանում է «վերահսկվող դեղերի» երեք առանձին կատեգորիաներ, ընդ որում А դասի պատրաստուկները համարվում են ամենավտանգավորը և ենթակա են ամենախիստ պատիժների: Ըստ նոր օրենսդրության՝ քսիլազինը դասակարգվելու է որպես C դաս:

C դասի դեղեր արտադրող կամ մատակարարող ցանկացած ոք բռնվելու դեպքում տուգանվել է անսահմանափակ չափով կամ դատապարտվելու է մինչև 14 տարվա ազատազրկման, կամ թե մեկը, թե մյուսը՝ միասին:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մյուս երկրները, որտեղ նկատվել է քսիլազինի չարաշահման աճ, ներառյալ Միացյալ Նահանգները, որտեղ 2018-2021 թվականներին քսիլազինի գերդոզավորումից մահացությունը 30 անգամ մեծացել է, նմանատիպ գործողություններ դեռևս չեն ձեռնարկվել: