Կիրակնօրյա եկեղեցական արարողություններին մշտապես մասնակցելը դրական արդյունք է ունենում հավատացյալների հոգեկան բարեկեցության վրա։ Այսպիսի եզրահանգման են եկել Բեյլորի համալսարանի եւ այլ գիտական հաստատությունների ամերիկացի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Journal for the Scientific Study of Religion (JSSR) գիտական ամսագրում։

Մասնագետներն օգտագործել են 2 869 մարդկանց ընտրանք, որոնք մասնակցել են հանրային կարծիքի ուսումնասիրման SoulPulse նախագծին։

Հարցվողներին խնդրել են պատասխանել հարցաթերթիկի մի քանի կետերի՝ գնահատելու համար հուզական վիճակը, այդ կետերը վերաբերել են 10 հոգեվիճակների։ Դրանք ներառել են դրական հույզերը, ինչպիսին են երախտագիտությոնը, ուրախությունը եւ գոհունակությունը, ինչպես նաեւ բացասական զգացումները՝ տագնապայնությունը եւ դեպրեսիվ ախտանշանները։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հուզական օգուտ ստացել են միայն նրանք, ովքեր մասնակցել են կիրակնօրյա հոգեւոր արարողություններին եւ դրանց մշտական ունկնդիրն են եղել։

Գիտնականների խոսքով՝ հավատացյալները կուտակում են այսպես կոչված հոգեւոր կապիտալ՝ հոգեւոր պաշար, որը կարելի է կուտակել սոցիալական կամ ֆինանսական պաշարի նման։

Հետազոտողները հավաստիացնում են, որ հոգեւոր կապիտալը, որը ձեռք է բերվում կրոնական կյանքին մշտական մասնակցությամբ, կարող է փորձի պարույր հանդիսանալ, որը կնպաստի հուզական բարեկեցությանն ու բարգավաճմանը։