Քնի օբստրուկտիվ ապնոէն (կամ քնած ժամանակ մակերեսային շնչառությունը) քնի ժամանակ շնչառության դադարներով (գիշերվա ընթացքում բազմիցս կրկնվող յուրաքանչյուր կանգ տևում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե) ուղեկցվող համախտանիշն է, որը մեծացնում է դեմենցիայի, սրտանոթային հիվանդությունների և այլ հիվանդությունների վտանգը։ Առավել տարածված է շնչականգերի զուգակցումը բարձրաձայն խռմփոցով։

Հաճախ այս վիճակը շատ ուշ է հայտնաբերվում: The Journal of the Journal of the American Dental Association (JADA) հանդեսում հրապարակված հոդվածի հեղինակների կարծիքով իրավիճակն ընդունակ են շտկել ատամնաբույժները:

Գիտնականներն անցկացրել են հետազոտությունների վերլուծություն, որոնց ընթացքում ուսումնասիրել են Քնի օբստրուկտիվ ապնոէի նախանշանները: Ատամնաբույժներն ընդունակ են ճանաչել դրանցից շատերը, օրինակ՝ ծնոտի մկանները մեծացումը, լեզվի ատամնաձև եզրերը, այտերի վրա սպիտակ գծերը, կոկորդի տեսանելիության սահմանափակումը և ճաքերն ատամներին:

Պետք է մտահոգիչ լինեն նաև խնամյալի քնկոտությունը (Քնի ապնոէն նպաստում է քնի ընդհատումներին, այս խնդրով տառապողները սովորաբար քնկոտ են լինում կամ ամբողջ օրը հոգնածության զգացում ունենում) և բրուքսիզմի նշանները՝ ատամների կրճտոցը: Այս չափանիշների վերլուծությունն անձի հետ հարցազրույցի զուգակցմամբ օգնում է 80% ճշգրտությամբ բացահայտել ապնոէի բարձր ռիսկի ենթակա հիվանդներին:

Բացահայտելով քնի խանգարումների վտանգի ենթարկվող խնամյալներին՝ ատամնաբույժները պոտենցիալ կերպով կարող են կանխարգելել ապնոէից առաջացած բարդությունները, մասնավորապես՝ հիպերտոնիան, սրտանոթային հիվանդությունները և ուղեղի կաթվածը:

Հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս ատամնաբուժական հարցաթերթերում քնի որակին և ապրելակերպին առնչվող հարցեր ներառել: Միաժամանակ կարող է օգտակար լինել ատամնաբուժական ուսուցման ծրագրերին ապնոէի նախանշանների ավելացումը: