Պարկինսոնի հիվանդության հավանականությունը ստամոքսի խոցով, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությամբ (թթվային ռեֆլյուքս) և ստամոքսաղիքային համակարգի վերին հատվածի վնասման այլ ռիսկային գործոններով մարդկանց շրջանոււմ 76%-ով կարող է ավելի բարձր լինել: Դա ցույց է տվել JAMA Network Open հանդեսում հրապարակված հետազոտությունը։
Վերջին տարիների գիտական աշխատանքները վկայում են, որ որոշ մարդկանց շրջանում Պարկինսոնի հիվանդության զարգացումը սկսվում է աղիքներից, որտեղից այն հետո տարածվում է դեպի նյարդային համակարգ։ Դա տեղի է ունենում շարժողական խանգարումների զարգացումից տասնամյակներ առաջ, որոնք կարող են քայլելու դժվարություն կամ ցնցումներ առաջացնել:
Նոր հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են Պարկինսոնի հիվանդությունից զերծ հիվանդների տվյալները՝ հատուկ տեսախցիկի միջոցով հետազոտելով կերակրափողը, ստամոքսը և բարակ աղիքի վերին հատվածը:
Հետագա 20 տարիների ընթացքում Պարկինսոնի հիվանդությունը հայտնաբերվել է ստամոքսաղիքային լորձաթաղանթի վնասված խմբի 2,2%-ի շրջանում: Լորձաթաղանթի վնասվածություն չունեցող խմբում Պարկինսոնի հիվանդությունը զարգացել է հիվանդների 0,5%-ի շրջանում։ Այլ գործոնների նկատմամբ վերահսկողությունից հետո Պարկինսոնի հիվանդության վտանգը լորձաթաղանթի վնասվածություն ունեցող մարդկանց շրջանում 76%-ով ավելի բարձր էր:
Հետազոտությունն ընդգծում է լորձաթաղանթի վնասվածքներով հիվանդների և նման վնասվածքներ ունեցող հիվանդների մոնիտորինգի կարևորությունը: Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունից տառապող, ինչպես նաև H. pylori բակտերիայով վարակված և լայնորեն կիրառվող ցավազրկող ՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (NSAIDs) ընդունած մարդկանց շրջանում վտանգը մեծանում է:






