Վերջերս գիտնականները պարզել են, որ փողոցային լույսի ազդեցությունը երեկոյան ժամերին կարող է լինել Ալցհեյմերի հիվանդության առաջացման գործոն  մինչեւ 65 տարեկան մարդկանց համար։

Թեեւ լուսային աղտոտվածությունը կապված է որոշ խանգարումների բարձր վտանգի եւ հիվանդությունների հետ, սա առաջին դեպքն է, երբ այն կապվել է Ալցհեյմերի հիվանդության հետ։

Հետազոտությունն իրականացվել է Ռաշ համալսարանի առողջապահության համակարգում։ Արդյունքները հրապարակվել են Frontiers in Neuroscience ամսագրում։

Թեեւ որոշ նահանգների օրենսդրությունն ուղղված է լուսային աղտոտվածության նվազմանը, գիշերային լուսավորության մակարդակը երկրի շատ մասերում մնում է բարձր։

Լուսային աղտոտվածության քարտեզներն ուսումնասիրելիս գիտնականները հետազոտել են 48 նահանգներ՝ դրանցում ներառելով Ալցհեյմերի հիվանդության առաջացման գործոնների հետ կապված բժշկական տվյալները եւ խմբերը բաժանել են ըստ լուսավորության ինտենսիվության։

Հինգ խմբերում նրանք հայտնաբերել են, որ լույսի ինտենսիվությունը հարաբերկացվում է Ալցհեյմերի հիվանդության տարածվածության հետ, անգամ եթե հիվանդության որոշ լավ հայտնի գործոններ բացակայել են։ Թեեւ պատճառն անհայտ է, գիշերային լուսավորության ավելի մեծ ինտենսիվությունը կապված է եղել Ալցհեյմերի հիվանդության ավելի մեծ տարածման, քան ռիսկի որեւէ այլ գործոնի հետ, որն ուսումնասիրվել է հետազոտության ժամանակ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ երիտասարդները կարող են ավելի զգայուն լինել գիշերային լույսի ազդեցության հանդեպ։

Լույսն ազդում է քնի բնական ռեժիմի եւ օրգանիզմի առույգության վրա, որն անվանվում է ցիրկադային ռիթմ։ Լույսի ազդեցությունը գիշերը կարող է խախտել մարդու ցիրկադային ռիթմը, ինչը կարող է նպաստել բորբոքմանը եւ մարդուն դարձնել ավելի անկայուն, նա կարող է հիվանդանալու ավելի մեծ հակում ձեռք բերել։