Տարածված կարծիք կա, որ մարմնի ծերացումը աստիճանական, համաչափ գործընթաց է։ Սակայն Սթենֆորդի համալսարանի մասնագետները պարզել են, որ դա թյուրըմբռնում է և իրենց հայտնագործության մասին պատմել են Nature Aging հանդեսում:
Պարզվել է, որ գոյություն ունեն տարիքային մոլեկուլային փոփոխությունների երկու հիմնական ալիքներ, որոնք տեղի են ունենում 44 և 60 տարեկանների սահմանում: Դա բացահայտվել է մի քանի տարի տևած հետազոտության ընթացքում, գրում է planet-today-ը։ Հետազոտությանը մասնակցել են 25-75 տարեկան 108 կամավորներ: Գիտափորձի ընթացքում մասնագետները հետազոտվողների արյան, կղանքի, մաշկի և ռնգային քսուքներում վերլուծել են 135 հազար տարբեր մոլեկուլներ և մանրէներ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ վերոնշյալ տարիքային կետերով սահմանված հետհաշվարկներում է, որ առավել նշանակալի փոփոխությունները տեղի են ունենում մոլեկուլային մակարդակում՝ սրտանոթային և իմունային համակարգերի վիճակի հետ առնչվող կառուցվածքներում, որոնք միաժամանակ պատասխանատու են նյութափոխանակության համար:
Ուշագրավ է, որ ավելի վաղ 40-50 տարեկան կանանց շրջանում արմատական փոփոխությունները մեկնաբանվում էին իբրև հետդաշտանադադարային (կնոջ վերարտադրողական համակարգի գործառույթների բնական տարիքային անկմամբ ուղեկցվող) փոփոխությունների հետևանք: Սակայն նման փոփոխություններ են գրանցվել նաև տղամարդկանց շրջանում, ինչը նշանակում է, որ հիմնարար պատճառն անհրաժեշտ է այլ տեղ փնտրել։
Ստացված տվյալները բժիշկներին հնարավորություն են ընձեռում ճշգրտել մի շարք հիվանդությունների կանխարգելիչ աշխատանքն ու ապաքինումը՝ առաջնորդվելով տարիքային առանձնահատկություններով։






