Չինացի գիտնականների խումբը Գուանչժոուի բժշկական համալսարանից եւ Սուն Յաթսենի համալսարանից, ԱՄՆ Թուլեյնի համալսարանի գործընկերների հետ միասին, պարզել են, որ միայնությունն այնքան էլ վտանգավոր չէ առողջության համար, ինչպես կարծում էին մինչ այժմ։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Human Behaviour (NHB) գիտական ամսագրում։
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ միայնակ կյանքը կարող է առաջացնել եւ խորացնել անպիսի հոգեկան խնդիրներ, ինչպիսին են դեպրեսիան, տագնապը եւ անքնությունը։ Տեղեկացվել է նաեւ հիպերտոնիայի, մարսողության խանգարումների եւ անգամ կյանքից վաղաժամ հեռանալու հետ միայնության կապի մասին։
Նոր հետազոտությունում թիմը գտել է ապացույցներ, որոնք ցույց են տվել, որ որոշ հիվանդություններ՝ կապված միայնության հետ, ավելի մեծ հավանականությամբ կարող են պայմանավորված լինել մի ինչ-որ այլ բանով։
Գիտնականներն ուսումնասիրել են հարյուր հազարավոր պացիենտների կենսաբժշկական տվյալները Չինաստանում, ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում։ Նրանք հայտնաբերել են, որ մարդիկ, ովքեր ավելի հաճախ են տեղեկացրել միայնության զգացողության մասին, հավանաբար, ենթարկվել են 30 հիվանդությունների առաջացման ավելի բարձր ռիսկի։
Այնուհետեւ մասնագետները վիճակագրական վերլուծություն են կատարել 30 ընտրված հիվանդություններից 26-ի համար պացիենտների գենետիկ ինֆորմացիայի օգնությամբ։ Պարզվել է, որ ախտորոշումներից շատերը կապված են եղել ոչ թե միայնության, այլ ուրիշ գործոնների հետ։
Խումբը եզրակացրել է, որ միայնությունն իսկապես նպաստում է դեպրեսիայի եւ հուզական այլ խանգարումների առաջացմանը։ Բայց այլ հիվանդություններ ուրիշ, միայնության հետ չկապված ծագում ունեն։






