Էստոնիայի Տարտուի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ մարդու ուղեղը զգալի ակտիվություն է դրսեւորում անգամ սրտի կանգից հետո։ Այս մասին տեղեկացրել է LADbible պարբերականը։

Գիտնականներն անսպասելիորեն հազվադեպ հնարավորություն են ստացել ուսումնասիրել ուղեղի ակտիվությունը մահվան պահին։ Էպիլեպսիայով տառապող 87-ամյա պացիենտի պլանավորված զննման ժամանակ նա սրտի նոպա է ունեցել։ Հետազոտողները շարունակել են ֆիքսել էլեկտրաէնցեֆալոգրամմա՝ ուղեղի ակտիվության գրանցում, եւ նկատել են, որ օրգանը շարունակում է  ակտիվություն ցուցադրել անգամ սրտի կանգից հետո։

Գիտնականների ուշադրությունը հատկապես գրավել է այն, որ մահվան պահին ալիքային պատերնները հիշեցրել են այն պատերնները, որոնք նկատվել են երազներ տեսնելու, հիշղությունների եւ մեդիտացիայի ժամանակ։ Այս բացահայտումը կարող է լույս սփռել «աչքերի առջեւով անցնող» կյանքի ֆենոմենի վրա, որի մասին պատմում են կլինիկական մահ տարած մարդիկ։

Նեյրովիրաբույժ Աջմալ Զեմարը, որը գլխավորել է գիտական աշխատանքը, առաջադրել է հիպոթեզ այն մասին, որ կյանքի վերջին ակնթարթներին ուղեղը վերարտադրում է ամենակարեւոր հիշողությունները։ Սակայն գիտնականները նշում են, որ ավելի ստույգ եզրակացությունների համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։