Ամերիկացի գիտնականները Zeteo Tech կենսատեխնոլոգիական ընկերությունից ստեղծել եմ շնչառական վարակի արագ ախտորոշման մեթոդ մարդու շնչառության օգնությամբ։ Հետազոտությունը հրապարակվել է PNAS Nexus գիտական ամսագրում։

Այսօր ստորին շնչուղիների վարակները՝ բրոնխիտը եւ թոքաբորբը, պարզում են մանրէների միջոցով, որոնք վերցվում են պացիենտի օրգանիզմից։ Այդ միջամտությունն աշխատատար է եւ երկար ժամանակ է պահանջում։ Բացի այդ, մոլեկուլյար սեքվենավորման մեթոդները չեն կարող  տարբերել կլինիկական վարակը բարորակ մանրէների սովորական կուտակումից։

Թիմը մշակել է բժշկական սարք, որը չափում է մարդկային նեյտրոֆիլային էլաստազայի պրոտեազային ակտիվությունը շնչառությունում։

Ավելորդ նեյտրոֆիլային պրոտեազաների ազատ արձակումը այն արդյունքն է, որը առաջ է գալիս ստորին շնչուղիների վարակներից։

Հեղինակները թեստավորել են համակարգը ինտուբացված պացիենտների շնչառության կլինիկական նմուշների, ինչպես նաեւ առողջ կամավորների խմբի վրա։

Պլատֆորմը չափել է այն պացիենտների մարդկային նեյտրոֆիլային էլաստազայի մակարդակները, որոնց մոտ ախտորոշվել են ստորին շնչուղիների հաստատված վարակներ։

Գիտնականների խոսքով՝ արդյունքները վկայում են ախտորոշիչ գործիքի մշակման հնարավորության մասին՝ պարզելու համար ստորին շնչուղիների վարակները շնչառության ուսումնասիրման հիման վրա, ինչը կարող է հատկապես օգտակար լինել ինտուբացված պացիենտների համար ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում։