Վերջերս գիտնականները պարզել են, որ օդի աղտոտվածության ազդեցությունը հղիության ժամանակ եւ երբ երեխաները փոքր են, կապված է ուղեղի սպիտակ նյութի միկրոկառուցվածքում տեղի ունեցող երկարատեւ փոփոխությունների հետ, որոնք ազդում են կոգնիտիվ զարգացման վրա դեռահաս տարիքում։

Հետազոտությունը, որին մասնակցել է ավելի քան 4 000 մարդ, ցույց է տվել, որ այնպիսի աղտոտիչներ, ինչպիսին են PM2.5-ը եւ ազոտի օքսիդը (NOx), կապված են սպիտակ նյութի ամբողջականության զարգացման դանդաղման հետ։ Հղիության ժամանակ եւ մանուկ հասակում ազդեցության հետեւանքները կարող են պահպանվել նաեւ դեռահաս տարիքում։ Աղտոտվածության որոշ հետեւանքներ ուղեղի զարգացման համար կարող են նվազել տարիքի հետ, բայց դրանցից շատերը եկար են պահպանվում։

Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ որոշակի աղտոտող նյութերի ազդեցությունը, ինչպիսին են մանր մասնիկները (PM2,5) եւ ազոտի օքսիդը (NOx), հղիության ժամանակ եւ մանուկ հասակում կապված է գլխուղեղի սպիտակ նյութի միկրոկառուցվածքի տարբերությունների հետ, եւ այդ էֆեկտների մի մասը պահպանվում է ողջ դեռահասության ընթացքում։ Այսպիսին են Բարսելոնայի գլոբալ առողջապահության ինստիտուտի (ISGlobal) իրականացրած հետազոտության հիմնական եզրահանգումները։

Environmental Research ամսագրում հրապարակված արդյունքներն ընդգծում են օդի աղտոտվածության խնդրի լուծման կարեւորությունը՝ որպես հանրային առողջապահության խնդիր, հատկապես հղի կանանց եւ երեխաների համար։