Ռադիոհաճախական հոսանքի փոխգործակցությունը եռանյարդի քթի ճյուղի հետ զգալիորեն մեղմել է պացիենտների քրոնիկական ռինիտի ախտանշանները, ներառյալ ականջի ցավը եւ քթով շնչելու դժվարությունը։ Կլինիկական փորձարկման արդյունքները հրապարակվել են Ear, Nose & Throat Journal-ում (ENT Journal)։

Գիտնականները թեստավորել են քրոնիկական ռինիտի բուժման նոր համակարգը 80 պացիենտների վրա։ Նրանց հետեւել են վեց ամսվա ընթացքում։ Մասնակիցների 91 տոկոսը նշել է հիվանդության ախտանշանների մեղմման մասին։ Նրանց մոտ ավելի հազվադեպ է ցավ առաջացել, խցանվածություն եւ կտտոցներ ականջներում մրսածության ժամանակ։ Նրանց մոտ զգալիորեն մեղմվել են նաեւ քթի ախտանշանները, ներառյալ հարբուխը եւ քթի խցանվածությունը։

«Սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տվել, որ եռանյարդի քթի ճյուղերի նեյրոմոդուլյացիան մեղմում է ականջների հետ կապված քրոնիկական ռինիտի ախտանշանները»,- հայտնել են գիտնականները։