Տեղեկության մշակման ցածր արագությունը կարող է դժվարություններ առաջացնել տեղեկությունը ընկալելու եւ ստանալու հարցում։ Այս խանգարումը չի նշանակում, թե մարդու ինտելեկտը ցածր է, սակայն պահանջում է միջոցներ նորմալ աշխատանքի համար, տեղեկացրել է Daily Mail-ը։

Մշակման արագությունից է կախված այն, թե որքան արագ կարող է ուղեղը ստանալ տեղեկություն եւ որոշել, թե ինչպես արձագանքել։ Ցածր արագությունը կարող է լինել ինչպես առանձին խանգարում, այնպես էլ ուղեկցել ուշադրության եւ հիպերակտիվության դեֆիցիտի համախտանիշին, դիսլեքսիային (կարդալու ունակության խանգարում) կամ դիսկալկուլիային (հանրահաշվի ունակության խանգարում)։

Տեղեկության մշակման դանդաղ արագության նշանները կարող են ներառել բանավոր հրահանգի կամ հարցերի անսովոր արձագանքը, ավելի շատ ժամանակի անհրաժեշտությունը կարդալու կամ գրելու համար, տեղեկության քանակի գերբեռնվածության զգացման, ժամանակի վատ կառավարման։ Այս խանգարումն ունեցող մարդիկ կարող են խոսելու ժամանակ բառեր ընտրելու դժվարություն ունենալ։

Երկար աշխատանքային հանդիպումները, բազմափուլ հրահանգները կամ տեղեկության մեծ ծավալները կարող են հանգեցնել սթրեսի։ Եթե մարդու մոտ ախտորոշվել է տեղեկության մշակման արագության խանգարում, արժե, որ նա այդ մասին նախաազգուշացնի գործատուին։ Սթրեսի հաղթահարմանը կարող են օգնել ընդմիջումները երկարատեւ խորհրդակցությունների ժամանակ։ Հեռախոսի եւ օնլայն օրացույցի վրա կատարվող նշումները թույլ են տալիս բեռնաթափել ուղեղը։