Ֆինլանդիայի Հելսինկիի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեծ տարիքում երգչախմբային երգը բարելավում է տարբեր հատվածների միջև հաղորդակցության համար պատասխանատու ուղեղի սպիտակ նյութի կառուցվածքը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Human Brain Mapping (HBM) հանդեսում:

Հետազոտությանը մասնակցել են 21-88 տարեկան 95 առողջ չափահաս կամավորներ: Մասնակիցները բաժանվել են երեք տարիքային կատեգորիայի: Առաջինում ներառված են եղել 20-39 տարեկան երիտասարդները, երկրորդում՝ 40-59 տարեկան միջին տարիքի մարդիկ, երրորդում՝ ավելի մեծահասակները (60 տարեկան և բարձր): Գիտնականներն ուսումնասիրել են խմբերգային երգեցողության տևողության և հաճախականության և ուղեղի սպիտակ և գորշ նյութերի կառուցվածքային ամբողջականության միջև կապը:

Արդյունքները ցույց են տվել զգալի բարելավումներ սպիտակ նյութի կապող ունակութւնների մեջ, հատկապես երկու կիսագնդերը միացնուղկոշտուկավոր մարմնում: Այս փոփոխությունները նշվել են բոլոր տարիքային խմբերում, սակայն ամենամեծ ազդեցությունը նկատվել է տարեց մասնակիցների շրջանում: Բացի դրանից, ֆորնիքսի սպիտակ նյութի բարելավումները, որոնք կարևոր են հիշողության համար, նկատվել են բացառապես տարեցների շրջանում:

Հետազոտողները նշել են, որ երգչախմբային երգը ծերության ժամանակ ուղեղի առողջությունը պահպանելու համար կարող է արդյունավետ միջոց լինել: Գործունեության այս տեսակը զարգացնում է ինչպես երաժշտական, այնպես էլ սոցիալական հմտություններ՝ դարձնելով այն հասանելի և արդյունավետ միջոց՝ ճանաչողական գործառույթներն ու հիշողությունը աստիճանական անկումից պաշտպանելու համար: