Սենթ Լուիսի համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել տեստոստերոնի հորմոնի մակարդակի բարձրացման և տղամարդկանց շրջանում ծանր COVID-19-ի ռիսկի նվազեցման միջև: Գիտական հոդվածը հրապարակվել է JAMA Network Open հանդեսում։
Հետազոտողները վերլուծել են COVID-19-ով ախտորոշված ավելի քան 150 հազար ամերիկացի տղամարդկանց տվյալները։ Արդյունքները ցույց են տվել, որ արյան մեջ տեստոստերոնի՝ 200 նանոգրամ/դեցիլիտր բարձր մակարդակ ունեցող տղամարդիկ՝ հորմոնի ցածր մակարդակ ունեցողների համեմատ 36%-ով ավելի քիչ են հոսպիտալացվել: Ավելին, բարձր տեստոստերոն ունեցող տղամարդկանց շրջանում COVID-19-ից մահվան ռիսկը ևս 33%-ով ցածր է եղել։
Գիտնականների կարծիքով՝ այս տվյալները կասկածի տակ են դնում նախկինում առաջ քաշված այն վարկածը, ըստ որի տեստոստերոնն ի վիճակի է խորացնել հիվանդության ընթացքը։
Հետազոտողները միաժամանակ նշել են, որ տեստոստերոնը խթանող դեղամիջոցներ ընդունող տղամարդկանց շրջանում հոսպիտալացման ռիսկը 16%-ով նվազել է, իսկ COVID-19-ի պատճառով մահանալու ռիսկը՝ 24%-ով:
Գիտնականները ենթադրում են, որ տեստոստերոնի պաշտպանիչ հատկություններն թերևս առնչվում են իմունային համակարգի վրա դրա ազդեցության և բորբոքումը կարգավորելու ունակությանը: Ընդսմին, թերապևտիկ մեխանիզմները ճշգրիտ սահմանելու համար ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ:






