Հարավային Կարոլինայի համալսարանին կից Կեկի Բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ պոլիֆտորալկալիական միացությունների (ՊՖԱՄ) կուտակումն օրգանիզմում վատացնում է քունը, հատկապես երիտասարդների մոտ։ հետազոտությունը հրապարակվել է Enviromental Advances (EnvAdv) գիտական ամսագրում։
ՊՖԱՄ-ը լայնորեն կիրառում են սպառողական ապրանքների արտադրության մեջ, ներառյալ չայրվող սպասքը, անջրաթափանց հագուստը եւ սննդային փաթեթները նյութին անջրա- եւ անճարպաթափանցություն հաղորդելով։ Բարձր կայունության պատճառով այդ քիմիկատներն անվանում են «հավերժ»։
ՊՖԱՄ ընտանիքի նյութերը կապում են քաղցկեղի եւ տարբեր մետաբոլիկ հիվանդությունների առաջացման, ինչպես նաեւ վերարտադրողական եւ իմունային համակարգերի աշխատանքի խանգարումների, հղիության ժամանակ պտղի զարգացման խափանումների հետ։
Նոր աշխատանքում գիտնականները վերցրել են արյան նմուշներ եւ տեղեկություն քնի մասին 19-24 տարեկան 144 մասնակիցներից։
ՊՖԱՄ հետազոտված տեսակներից յոթից չորսը զգալի չափով կապված են եղել քնի տեւողության զգալի նվազման կամ նրա որակի վատացման հետ։
Պարզվել է, որ օրգանիզմում քիմիական նյութերի (ПФДК, ПФГСК եւ ПФОК) առկայությունը քունը կրճատում է մոտ 80 րոպեով։ Մի քանի նյութերի բարձր պարունակությունը հարաբերակցվել է քնի էլ ավելի կարճ ժամանակի հետ։
Բացի այդ, ՊՖԱՄ բարձր մակարդակ ունեցող մարդիկ ավելի հաճախ են դժգոհել քնելու, հաճախակի արթնանալու եւ արթուն ժամանակ հոգնածության զգացողության խնդրի հետ կապված։
Թիմն ուսումնասիրել է ՊՖԱՄ չորս տեսակներ՝ օգտագործելով տվյալների թունաբանական բազան, որոնք հավաքում են քիմիկատները, հիվանդությունները եւ գեների էքսպրեսիայի փոխոխությունների հետազոտությունները։
Հետազոտողներն ուսումնասիրել են ավելի քան 600 գեներ եւ գտել յոթը, որոնք ակտիվանում են ՊՖԱՄ-ում եւ, ըստ երեւույթին, ազդում քնի վրա։
Կարեւոր գործոն է դարձել իմունակողմնորոշված HSD11B1 գենը։ Այն օգնում է արտադրել կորտիզոլ հորմոն, որը կարեւոր դեր է խաղում քնի ռիթմի եւ արթուն մնալու կարգավորման մեջ։
Քնի հետ կապված այլ գեն է կատեպսին B-ն։ Այն կապ ունի կոգնիտիվ ֆունկցիայի եւ հիշողության հետ։ Նրա արտադրած ֆերմենտը որպես նախորդ է ծառայում ամիլոիդային բետա-սպիտակուցի համար, որը հայտնաբերվում է Ալցհեյմերի հիվանդություն ունեցող պացիենտների ուղեղի բշտերում։






