Կալիֆոռնիական համալսարանի հոգեբանության եւ ուղեղի մասին գիտության դեպարտամենտի գիտնականները պարզել են, որ գերինտենսիվ միջակայքային մարզումները եւ հեծանիվ վարելը բարելավում են կոգնիտիվ ունակությունները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Communications Psychology (ComPsycho) ամսագրում։
Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ մարզումները բարելավում են կոգնիտիվ ունակությունները եւ նպաստում նեյրոգենեզին (պրոցես, որի միջոցով ուղեղում ձեւավորվում են նոր նեյրոններ)։ Պարզելու համար, թե որ վարժություններն են ավելի լավ բարելավում կոգնիտիվ ֆունկցիաները, Կալիֆոռնիական համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են 1995-2023թթ. ընթացքում հրապարակված հազարավոր գիտական աշխատանքներ թեմայի վերաբերյալ։ Գիտնականները կենտրոնացել են 18-45 տարեկան փորձարկվողների վրա։
Արդյունքները ցույց են տվել, որ հեծանիվ վարելը եւ գերինտենսիվ միջակայքային մարզումները ամենամեծ եւ հետեւողական արդյունքն են ունեցել հիշողության, ուշադրության, գործարար ֆունկցիայի, տեղեկության մշակման արագության եւ կոգնիտիվ այլ հմտությունների վրա։
Պարզվել է նաեւ, որ կարճ մարզումները (30 րոպեից քիչ տեւողությամբ) ավելի մեծ օգուտ են բերել, քան ավելի երկարատեւները։






