Նյու Յորքի համալսարանի եւ Վիրջինիայի Պոլիտեխնիկական համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են երիտասարդների ինսուլտի պատճառը։  Հետազոտությունը հրապարակվել է Journal of Stroke and Cerebrovascular Diseases (JSCD) գիտական պարբերականում։

Կարծիք կա, որ LVO-AIS-ը սովորաբար խոցում է տարեց բնակչությանը, քանի որ տարիքի հետ ավելանում են անոթների ռիսկի գործոնները։

Նոր հետազոտությունում թիմը պարզել է, որ սուր իշեմիկ ինսուլտները օկլյուզիայի պատճառով  տեղի են ունենում 18-50 տարեկան մարդկանց շրջանում նույնքան հաճախ, որքան եւ ավելի մեծ տարիքային խմբում։

Մասնագետների եզրահանգումները հիմնված են մինչեւ 50 տարեկան 1,2 հազար պացիենտների  (Օհայոյի նահանգում) բժշկական տվյալների ուսումնասիրության վրա։ Նրանց մոտ 23 տոկոսի մոտ ախտորոշվել է LVO-AIS։

Աշխատանքի հեղինակների խոսքով՝ երիտասարդների մոտ ինսուլտները պայմանավորված են եղել այնպիսի ուղեկցող ախտորոշումներով, ինչպիսին են սրտի հետ կապված խնդիրները եւ զարկերակների հիվանդությունները։ Հետազոտողները խորհուրդ են տալիս նման հիվանդություններով տառապող մարդկանց անցնել ինսուլտի վտանգի գործոնների սքրինինգ՝ անկախ տարիքից։