Վիրուսաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը «Բա իմացա՞ր» հաղորդաշարի շրջանակում խոսել է Արևմտյան Նեղոսի վիրուսի Հայաստանում հայտնվելու հավանական ճանապարհների, ինչպես նաև այլ արևադարձային տենդերի Հայաստան «գալու» հավանականության մասին։
Նա խոսել է վեկտորային վիրուսների կառուցվածքի, փոխանցման եղանակների, վտանգավորության աստիճանի մասին, անդրարձել այն հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս այդ հիվանդությունների դեմ չկա պատվաստանյութ։ Հովակիմ Զաքարյանը ներկայացրել է հետաքրքիր մի դրվագ պատմությունից, որը ցույց է տալիս, թե ինչպես ինֆեկցիոն հիվանդությունն ու դրա դեմ ձևավորված իմունիտետը կարող են ազդել պատմական իրադարձությունների վրա։
Նա պատասխանել է նաև հարցին, թե կա արդյոք հավանականություն, որ Արևմտյան Նեղոսի վիրուսը փոխանցվել մարդուց մարդուն, և ինչ սօասել այդ դեպքում։
Հովակիմ Զաքարյանը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող է, Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիայի վարիչ, Denovo Sciences ընկերության համահիմնադիր, Հայաստանի Գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ավագ վերլուծաբան։





