Գիտնականները հայտնաբերել են գեներ, որոնք կարող են կարեւոր դեր խաղալ մկանային ծերացման գործընթացում։ Հույս կա, որ Journal of Cachexia, Sarcopenia and Muscle ամսագրում հրապարակված հետազոտությունը կարող է ընկնել ծերացումը կանխող դեղերի հիմքում։
Ծերացումը հանգեցնում է սարկոպենիայի՝ մկանային զանգվածի, ուժի եւ դիմացկունության կորստի։ Այդ վիճակը բարձրացնում է շատ հիվանդությունների եւ կյանքի համար վտանգավոր կոտրվածքների ռիսկի։ Ֆիզիկական ակտիվությունը ներկայում կանխարգելման միակ բնական միջոցն է մնում։
Նոր հետազոտությունում գիտնականներն արհեստական բանականության օգնությամբ համեմատել են երիտասարդների (21-43 տարեկան) եւ տարեցների (63-79 տարեկան) գեների ակտիվությունը։ Նրանք գտել են 200 գեներ, որոնք ուժեղ ազդեցություն են ունենում մկանային ծերացման վրա։ Ամենամեծ ազդեցությունն ունեցել է USP54 գենը, ինչը հաստատվել է տարեց մարդկանց մկանների բիոպսիայի օգնությամբ։
Չնայած պահանջվում են հետագա ուսումնասիրություններ, գիտնականները հավաստիացնում են, որ բացահայտված գեները կարող են դառնալ պոտենցիալ դեղերի թիրախ։
«Մենք ԱԲ-ն օգտագործել ենք գեների, մոլեկուլյար ուղիների եւ պրոցեսների նույնականացման համար, որոնք կապված են մկանային ծերացման հետ, եւ որոնք մինչ այժմ անհայտ են մնացել։ Տվյալներն ուսումնասիրվել են 20 տարբեր միջոցներով, եւ ամեն անգամ գեները նույնն են եղել»,- նշել են հեղինակները։






