Տորոնտոյի համալսարանի կանադացի գիտնականները սինթեզել են դեղակայուն բակտերիաները ոչնչացնող հակաբիոտիկների նոր տեսակ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Medicinal Chemistry (JMC) բժշկագիտական հանդեսում:

Մշակված դեղամիջոցները ներգործում են բնական ֆերմենտի՝ կազեինոլիտիկ պրոտեազի պրոտեոլիտիկ ենթամիավորի (ClpP) վրա: Այն վերամշակում է հին կամ թերի սպիտակուցները՝ ապահովելով մանրէի բնականոն գործունեությունը։

Նոր միացությունը ClpP միացությանը ստիպում է անվերահսկելիորեն կլանել հասանելի ցանկացած սպիտակուց՝ ոչնչացնելով բակտերիալ բջիջը:

Գիտնականները նշել են, որ իրենք ClpP-ը հայտնաբերել են քաղցկեղի ուռուցքները հետազոտելիս, այնուհետև նման մի ֆերմենտ հայտնաբերել են մանրէների մեջ։

Գիտնականների թիմը մանրակրկիտ վերլուծություն է անցկացրել՝ պարզելու համար ClpP-ի մարդկային և բակտերիալ կառուցվածքային տարբերությունները՝ հիվանդի օրգանիզմի համար դեղամիջոցներն անվտանգ դարձնելու միտումով:

Հետազոտողները նշել են, որ հակաբիոտիկների նկատմամբ իրենց առաջարկած մոտեցումը բակտերիալ վարակների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղապատակի բորբոքում) և սուսանակի (գոնորեա) բուժման համար մեծ ներուժ ունի: