Նոր հետազոտության համաձայն՝ վերջին երկու հարյուրամյակում նկատված կյանքի տեւողության կտրուկ ավելացումը դանդաղում է, տեղեկացրել է Euronews-ը։
Բժշկական տեխնոլոգիաների եւ գենետիկ հետազոտությունների ոլորտի ձեռքբերումները, ինչպես նաեւ մինչեւ 100 տարեկան ապրող մարդկանց թվի ավելացումը չեն հանգեցնում կյանքի տեւողության նկատելի ավելացման ընդհանուր առմամբ, հավաստիացնում են հետազոտողները, որոնք հայտնաբերել են կյանքի տեւողության աճի կրճատում ամենաերկարակյաց բնակչություն ունեցող երկրներում։
«Մենք պետք է խոստովանենք, որ գոյություն ունի սահման», եւ, գուցե, վերանայենք այն ենթադրությունները, թե երբ պետք է մարդիկ թոշակի անցնեն եւ որքան փող է նրանց հարկավոր, որպեսզի ապրեն իրենց կյանքը, ասել է Իլինոյս-Չիկագոյի համալսարանի հետազոտող, հետազոտության առաջատար հեղինակ Ս.Ջեյ Օլշանսկին։ Հետազոտությունը հրապարակվել է երկուշաբթի, Nature Aging ամսագրում։
Տեխասի համալսարանի հետազոտող Մարկ Հեյվորդը, որը չի մասնակցել հետազոտությանը, այն «արժեքավոր լրացում է անվանել մահացության մասին գրականությանը»։
Հեյվորդի խոսքով՝ չնայած միշտ կա հավանականություն, որ մի ինչ-որ բեկում կարող է երկարակեցությունը մեծ բարձունքի հասցնել, այժմ մենք դա չունենք»։
Նոր հետազոտությունում Օլշանսկին եւ նրա գործընկերները հետեւել են կյանքի տեւողության գնահատականներին 1990-2019թթ., որոնք վերցվել են Գերմանիայի Մաքս Պլանկի ժողովրդագրական հետազոտություների ինստիտուտի տվյալների շտեմարանից։
Հետազոտողները կենտրոնացել են ութ երկրների վրա, որտեղ մարդիկ ամենից երկար են ապրում՝ Ավստրալիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Իսպանիայի, Շվեդիայի եւ Շվեյցարիայի, ինչպես նաեւ Հոնկոնգի եւ Միացյալ Նահանգների, որոնք անգամ թոփ-40-ի մեջ չեն մտնում։
Կանայք շարունակում են ավելի երկար ապրել տղամարդկանցից, եւ կյանքի տեւողության ավելացումը դեռ տեղի ունենում է, բայց արդեն դանդաղ տեմպերով, հայտնաբերել են հետազոտողները։ 1990թ. կյանքի միջին տեւողությունն ավելացել է մոտ 2,5 տարի մեկ տասնամյակում, բայց 2010-ական թթ. այդ ցուցանիշը նվազել է՝ մինչեւ 1,5 տարի
Հետազոտողները գնահատել են, թե ինչ տեղի կունենա այդ երկրներում, եթե բացառվեն մինչեւ 50 տարեկանում մահվան դեպքերը։
Օլշանսկու խոսքով՝ լավագույն դեպքում ավելացումը կկազմի ընդամենը 1,5 տարի։
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գերոնտոլոգիայի փորձագետ Էյլին Քրիմինսը հայտնել է, որ համաձայն է հետազոտության եզրակացություններին՝ ավելացնելով, որ, իր կարծիքով, «ամենակարեւոր հարցը Միացյալ Նահանգների վատ եւ վատացող դրությունն է»։
Հետազոտությունը ենթադրում է, որ գոյություն ունի մարդկանց մեծ մասի կյանքի տեւողության սահման, եւ մենք գրեթե հասել ենք դրան, ասել է Օլշանսկին։
«Մենք ավելի ու ավելի քիչ ենք ապրում կյանքը երկարացնող տեխնոլոգիաների պատճառով։ Եվ պատճառն այն է, որ ծերացումը խանգարում է մեզ»,- ասել է նա։
2019թ. մինչեւ 100 տարի կապրի ամերիկացիների ավելի քան 2 տոկոսը, Ճապոնիայում՝ մոտ 5 տոկոսը, Հոնկոնգում՝ 9 տոկոսը, ասել է Օլշանսկին։
Շատ հավանական է, որ առաջիկա տասնամյակներին հարյուրամյա մարդկանց թիվը կավելանա, ասում են փորձագետները, բայց դա կապված է բնակչության թվաքանակի ավելացման հետ։
Օլշանսկու խոսքով՝ 100 տարեկանի հասած մարդկանց տոկոսը կմնա սահմանափակ. երկրների մեծ մասում այդ ցուցանիշը կկազմի կանանց 15 եւ տղամարդկանց մոտ 5 տոկոսը։






