Չեսթերի համալսարանի անատոմիայի և ֆիզիոլոգիայի ավագ դասախոս Գարեթ Նայան ասում է, որ խոր երակային թրոմբոզն (արենախիցքի գոյացման գործընթաց) ամենից հաճախ հանդիպում է ձախ ոտքի ստորին հատվածում: Դրա մասին գրում է Daily Mail-ը։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդու արյան շրջանառության համակարգում անհամաչափությունը կարող է բացատրել՝ ինչու է խոր երակային թրոմբոզը (DVT) ավելի հաճախ առաջանում ձախ ոտքի վրա: Դա պայմանավորված է նրանով, որ սիրտը, որը ոչ թե կենտրոնում է, այլ ձախ կողմում, տարբեր ինտենսիվությամբ ամբողջ մարմնով մեկ արյուն է բաշխում։

Ըստ Նայայի՝ խոր երակային արյան թրոմբները 60%-ով ձևավորվում են ձախ ոտքի ստորին հատվածում, քան աջ: Դա պայմանավորված է նրանով, որ արյան հոսքը դանդաղում է, երբ այն հեռանում է սրտից, հատկապես մարմնի ձախ մասում: Արյան դանդաղ շրջանառությունը, հատկապես ոտքերում, մեծացնում է արյան լճացման վտանգը, ինչը հանգեցնում է արենախիցքերի՝ թրոմբների առաջացմանը։

Գիտնականը հավելել է, որ ձախ ոտքի արյունատար անոթների յուրահատուկ անատոմիան, որտեղ դրանք հատվում են իրանի հետ, նույնպես մեծացնում է խոր երակային թրոմբոզի հավանականությունը։

Նշվում է, որ խոր երակային թրոմբոզի հետևանքները կարող են շատ վտանգավոր լինել։ Երբ թրոմբը «կտրվում է» սկզբնական ձևավորման վայրից, դրա թոքերի մեջ թափանցելու վտանգ կա։ Դա կարող է արյան շրջանառության սուր խանգարում՝ պոտենցիալ մահացու թոքային էմբոլիա առաջացնել: