Գիտնականները պարզել են, որ ի ծնե հոտառություն չունեցող մարդիկ այլ կերպ են շնչում, քան նրանք, ովքեր ունեն այն, եւ դա կարող է օգնել բացատրելու, թե ինչու են հոտերի ընկալման խնդիրները կապված առողջական մի շարք խնդիրների հետ։
«Կարծիք կա, որ այդ զգացողությունը բնավ կարեւոր չէ, եւ այնուամենայնիվ, եթե դուք այն կորցնում եք, ապա տեղի են ունենում բազմաթիվ վատ բաներ։ Դա պարադոքս է թվում»,- ասել է հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Նոամ Սոբելը (Իսրայել, Վեյցմանի գիտական ինստիտուտ)։ Այդ կորստի հետեւանքները լրացուցիչ ուշադրություն են գրավել, քանի որ դա Covid-19-ի տարածված ախտանշանն է։
Այժմ Սոբելը եւ նրա գործընկերներն ասում են, որ իրենք նոր լույս են սփռել հանելուկի վրա։
Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականների թիմը գրում է, որ իրենք ուսումնասիրել են ի ծնե անոսմիա ունեցող 21 մարդկանց (անոսմիա ունենալ նշանակում է ի ծնե հոտ չզգալ) եւ 31 մարդու, ովքեր տեղեկացրել են պահպանված հոտառություն ունենալու մասին։
Ամեն մասնակից 24 ժամվա ընթացքում սովորական կենսակերպ է վարել՝ կրելով սարք, որը դրվել է ռունգերում եւ չափել օդի ծախսը։ Ստացված արդյունքները ցույց են տվել, որ հոտառություն ունեցող մասնակիցներն ավելի հաճախ են շնչել, քան նրանք, ովքեր անոսմիա են ունեցել, ինչը, թիմի կարծիքով, կարող է լինել շրջակա միջավայրում հոտերի արձագանքը։
Այս գաղափարը հաստատվել է հետագա փորձով, որը ցույց է տվել, որ հոտառություն ունեցող մարդիկ օդն ավելի հաճախ չեն շնչում, քան անհոտ միջավայրում։
Գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ անոսմիա ունեցող մասնակիցների մոտ արթուն ժամանակ ավելի շատ են եղել շնչելու դադարները եւ ավելի քիչ է եղել բարձրակետային ծախսը արտաշնչելիս, քան նրանց մոտ, ովքեր այդ վիճակը չունեն, ինչպես նաեւ տարբերություններ շնչելու բնույթի մեջ քնած ժամանակ, երբ, ինչպես նշել է թիմը, շրջապատող հոտերը հիմնականում մշտական են մնում։
Հետազոտողներն իրենց տվյալները մտցրել են մեքենայական ուսուցման ալգորիթմ եւ հայտնաբերել, որ այն կարող է կանխատեսել, թե արդյոք մասնակիցն անոսմիա ունի, 83 տոկոս ընդհանուր ճշգրտությամբ։






