Ցուկուբայի եւ Տոկիոյի համալսարանի ճապոնացի գիտնականների խումբը հայտնաբերել է նեյրոնային կենտրոն, որը պատասխանատու է արագ քնի համար։ Հետազոտությունը հրապարակվել է Cell գիտական ամսագրում։
Արագ քնի փուլը սովորաբար վրա է հասնում քնելուց 60-80 րոպե հետո։ Երբ մարդը երազներ է տեսնում, նրա մոտ ձեւավորում են կարեւոր կոգնիտիվ հմտություններ, ներառյալ սովորելու եւ ստեղծագործելու ունակությունները։
Նեյրոկենսաբանները լաբորատոր մկների վրա ուսումնասիրել են նեյրոների կլաստերը ուղեղի ցողունի վերին մասում, որը կոչվում է կամուրջ։ Կրծողների մոտ այդ նեյրոնները կապված են երկար ուղեղի նեյրոնների հետ։ Գիտնականների խոսքով՝ հայտնաբերված նեյրոնային հանգույցը կարող է գործել որպես արագ քնի հիմնական շղթա։
Երբ թիմը հեռացրել է կամրջի նեյրոնները հանգույցից, կենդանիների մոտ նկատվել են քնի կրճատում եւ մկանային հանգստի խախտում արագ քնի ժամանակ։
Սակայն կամրջի նեյրոնների ակտիվացման ժամանակ մկներն ավելի արագ են ընկել արագ քնի փուլի մեջ, իսկ արագ քնի դրվագների քանակը եւ տեւողությունը քնի ժամանակ ավելացել են։
Պարզվել է, որ երկար ուղեղում նեյրոններն ակտիվորեն խթանում են արագ քնի փուլը՝ արտածվելով բազմաթիվ հատվածների վրա, որոնք մասնակցում են այդ փուլի ակտիվությանը։
Այդ նեյրոնների ակտիվացումը առաջ է բերել ուղիղ անցումներ արթուն մնալու եւ արագ քնի միջեւ։
Հետազոտողների խոսքով՝ հայտնագործությունը կարող է նպաստել քնի տարբեր խանգարումների բուժմանը, ներառյալ նարկոլեպսիան։






