Մարդու մարմնի ջերմաստիճանը ազդում է նիկոտինի մասնիկների նստվածքի վրա ծխելու համար հատկացված վայրերում։ Այս մասին վկայում է Physics of Fluids ամսագրում հրապարակված հետազոտությունը։ Հորմոզգանի համալսարանի (Իրան) գիտնականների հետազոտության արդյունքները կօգնեն բարելավել ծխելու համար հատկացված սենյակների կոնստրուկցիան օդանավակայաններում։
Գիտնականները սենյակում տեղադրել են ջերմացվող եւ չջերմացվող մանեկեններ, որոնք նմանակել են ծխողներին։ Նրանք «արտաշնչել» են ծխախոտի ծուխը բերանով, քթով, իսկ գիտնականները հետեւել են նիկոտինի մասնիկերի հոսքին։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ավելի տաք մանեկենների վրա նստել են նիկոտինի ավելի շատ մասնիկներ։ Ընդ որում, օդափոխման համակարգի մոտ գտնվելը միշտ չէ, որ նվազեցրել է նիկոտինի ազդեցությունը ծխողների վրա, քանի որ օդի ալիքը օդափոխումից ամեն անգամ տարբեր է եղել։
Գիտնականները խորհուրդ են տվել ծխողներին ընտրել դատարկ տեղեր ծխելու համար հատկացված սենյակներում, որպեսզի այլ մարդկանց մարմինների ջերմությունը չհանգեցնի դրանց վրա նիկոտինի նստվածքի առաջացմանը։ Դա կնվազեցնի պասիվ ծխելու վնասը թե՛ ծխողների, թե՛ այլ մարդկանց համար։ Հետազոտությունը կօգնի նաեւ բարելավել օդափոխման համակարգերը ծխելու համար հատկացված սենյակներում։






