Չարլի Դանլոփի կենսաբանական գիտությունների դպրոցի (Charlie Dunlop School of Biological Sciences) և Օքսֆորդի հումանիտար գիտահետազոտական կենտրոնի (The Oxford Research Centre in the Humanities) գիտնականների իրականացրած վերջին հետազոտությունը կարևոր կապ է բացահայտել հոտառության կորստի և մի շարք հիվանդությունների միջև, ներառյալ նյարդաբանական խանգարումները, մասնավորապես՝ Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունները: Այս աշխատանքը հրապարակվել է Frontiers պորտալում և ընդգծում է հոտի խիստ կարևոր դերն՝ ընդհանուր առողջության համար:
Հետազոտությունն ընդգրկում է հոտի կորստին և բորբոքումների բարձրացմանն առնչվող 139 տարբեր բժշկական վիճակներ: Գիտնականները ենթադրում են, որ հոտի կորուստը մի շարք հիվանդությունների զարգացման մասին վաղ նախազգուշացման ազդանշան կարող է ծառայել։ Այս բացահայտումը գուցե կարևոր քայլ լինի հիվանդությունների վաղ ախտորոշման և կանխարգելման գործում՝ բժիշկներին հնարավորություն տալով ավելի արդյունավետ արձագանքել ախտանիշներին և համապատասխան բուժում առաջարկել:
Բացի դրանից, հետազոտությունը պարզել է, որ «հոտառության հարստացումը»՝ հաճելի բույրերի ազդեցությունն ընդունակ է օրգանիզմում զգալիորեն նվազեցնել բորբոքման աստիճանն ու բարելավել ճանաչողական ունակությունների գործառույթը: Այս հայտնագործությունը նոր հեռանկարներ է առաջարկում արոմաթերապիայի և հոտառության խթանման այլ ձևերի վրա հիմնված բուժումների զարգացման համար:
Այսպիսով, հետազոտության արդյունքներն ընդգծում են հոտի կարևորությունը ոչ միայն որպես զգայարան, այլև որպես մարդու ընդհանուր առողջության ցուցանիշ։ Հոտառությունը կարող է կարևոր լինել լուրջ հիվանդությունների ընկալման և կանխարգելման համար, ինը այս ոլորտում հետագա հետազոտությունները առանձապես հրատապ է դարձնում:






