Հարվարդի բժշկական դպրոցի և այլ գիտական ​​հաստատությունների ամերիկացի գենետիկները հայտնաբերել են, որ ճկուն պլաստիկի տարածված քիմիական նյութն ընդունակ է ուժեղ բացասական ազդեցություն ունենալ կենդանիների սեռական բջիջների վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Genetics գիտական ​​հանդեսում։

Խոսքը բենզիլբուտիլֆտալատի մասին է, որը պոլիվինիլքլորիդի և այլ պոլիմերային նյութերի մաս է կազմում։ բԲենզիլբուտիլֆտալատը լայնորեն օգտագործվում էր, և որոշ դեպքերում առ այօսր օգտագործվում է այնպիսի ապրանքների մեջ, ինչպիսին են վինիլային հատակի ծածկույթը, կահույքը, մարզասրահի գնդակները, մանկական խաղալիքները և այլ ապրանքներ:

Հետազոտողները կլոր որդերին ենթարկել են 1, 10, 100 և 500 միկրոմետր բենզիլբուտիլֆտալատի ներգործությանը՝ օգտագործելով զանգվածային սպեկտրոմետրիա և ՌՆԹ-ի հաջորդականությունը՝ արարածների սեռական բջիջների վրա ազդեցությունը հետազոտելու համար:

Արդյունքում, անողնաշարավորների բջիջներում ԴՆԹ-ի ճեղքվածքի կրկնակի շղթայի մեծ քանակություն է ձևավորվում: Դիտարկվել են նաև մեյոզի (նվազող քրոմոսոմներով բջջիջների բաժանում) արատներ, որի ժամանակ միջուկները շատ վաղ են ձևավորվում։ Քրոմոսոմների տրոհումը դարձել է ոչ ճշգրիտ, ինչը կարող է հանգեցնել նրան, որ սերունդներն անկանոն քանակի քրոմոսոմներ կունենան:

Հետազոտությունը ցույց է տվել, որ բենզիլբուտիլֆտալատն օքսիդատիվ սթրես է առաջացնում, որի ընթացքում օրգանիզիմի հակաօքսիդանտ վահանը բարձր ռեակտիվ տոքսինն ի վիճակի չի լինում չեզոքացնել:

Արդյունքում թույնը ի վիճակի է լինում վարակել օրգանիզմի բջիջները։ Գոնադներում, որտեղ ձևավորվում են ձվաբջիջներն ու սերմնահեղուկը, հաջորդ սերնդի համար դա կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ: