Գիտնականները պարզել են, որ բենզիլբուտիլֆտալատը (ԲԲՖ), որն ավելացվում է պլաստիկին, կարող է վտանգավոր լինել մեր ԴՆԹ-ի եւ անգամ քրոմոսոմների համար, գրել է News Medical-ը։

Հետազոտությունը (Հարվարդի բժշկական դպրոց, Մոնիկա Կոլայակովոյի գլխավորությամբ) տագնապեցրել է գիտական աշխարհը, այն հրապարակվել է PLOS Genetics ամսագրում։ Դրա համաձայն՝ ԲԲՖ-ն կարող է վտանգավոր լինել մեր ԴՆԹ-ի, մասնավորապես՝ ձվաբջիջների համար, տեղեկացրել է «Ֆոկուսը»։ Քրոմոսոմային անոմալիաները կարող են հետեւանքներ ունենալ մեր վերարտադրողական առողջության վրա, քանի որ ԲԲՖ-ն լայնորեն օգտագործվող քիմիական նյութ է եւ պարունակվում է սննդամթերքների փաթեթներում, անձնական հիգիենայի պարագաներում եւ մանկական խաղալիքներում։

ԲԲՖ-ն օգտագործվում է պլաստիկին ճկունություն եւ ամրություն հաղորդելու համար, այն կարող է խախտել հորմոնային ֆոնը եւ բացասական ազդցություն ունենալ վերարտադրողական առողջության վրա։

Նոր հետազոտությունում գիտնականները  կլոր որդերին ենթարկել են ԲԲՖ-ի ազդեցությանը։ Ցույց է տրվել, որ այդ քիմիական նյութը խախտում է քրոմոսոմի նորմալ բաժանումը բջիջների տրոհման ժամանակ։ ԲԲՖ-ն թթվային սթրես է առաջացնում ԴՆԹ-ի համար։ Դրա հետեւանքով բջիջները մահանում են։

Հետազոտողները ենթադրել են, որ C. Elegans որդերի մոտ նկատվող էֆեկտը կարող է բնորոշ լինել նաեւ մարդուն, քանի որ նեմատոդները առաջացնում են ԲԲՖ, իսկ թեստավորվող մակարդակները ցույց են տալիս այն, ինչ մարդը կարող է զգալ ամենօրյա կյանքում։ Դրանց պատճառած վնասը մեծ է մեր օրգանիզմի համար։ Գեների էքսպրեսիայի փոփոխություններն ուսումնասիրելով՝ գիտնականները հստակ պատկերացում են կազմել այն մասին, թե ինչպես են այդ նյութերը խախտում գենոմի ամբողջականությունը վերարտադրողության ժամանակ։

Հեղինակներն ընդգծել են, որ իրենց եզրակացությունները ուժեղացնում են ԲԲՖ դերի հետ կապված իրենց մտահոգությունները։ ԲԲՖ առկայությունը բազմաթիվ սպառողական ապրանքներում բարձրացնում է լուրջ հարցեր հանրային առողջապահության համար։ Գուցե կարգավորող մարմինները պետք է վերանայեն ԲԲՖ-ի ազդեցության թույլատրելի մակարդակները՝ հաշվի առնելով այդ քիմիկատների լայն տարածումը, կարծում են հեղինակները։ C. Elegans-ը հաճախ օգտագործվում է որպես մոդելային օրգանիզմ գենետիկ հետազոտություններում, եւ զուգահեռները, որոնք անցկացվում են ԲԲՖ-ի վրա նրա մետաբոլիկ ազդեցության եւ մարդու կենսաբանության միջեւ, ուժեղացնում են փաստարկները հօգուտ սպառողական ապրանքներում ԲԲՖ անվտանգության վերագնահատման։