Բիսպեբյերգի (Դանիա) հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ նիհարելու դեղամիջոցները ավելորդ քաշ ունեցող մեծահասակ մարդկանց արթրիտի դեպքում կարող են թեթեւացնել ցավը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The New England Journal of Medicine-ում (NEJM)։

Սեմագլուտիդը՝ գլյուկագոնանման պեպտիդ-1-ի հակոտնյան (GLP-1), ցուցադրել է քաշը նվազեցնելու եւ արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու հատկություն։ Դրա հիման վրա ստեղծված դեղերը, ինչպես օզեմպիկը, ներարկվում են ենթամաշկային ձեւով։ Դրանք ճնշում են քաղցի զգացողությունը։

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ քաշի նվազումն օգնում է թեթեւացնել օսթեոարթրիտի ցավը։

STEP (Semaglutide Treatment Effect in People with Obesity) միջազգային հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են դեղի ազդեցությունը օսթեոարթրիտ ունեցող մարդկանց վրա։ Հետազոտություններն իրականացվել են 11 երկրների 61 կենտրոններում։ Մասնակցել են մեծահասակներ, որոնք ունեցել են տհաճ զգացողություններ ըստ WOMAC սանդղակի։ Այդ ինդեքսը թույլ է տալիս գնահատել ցավի մակարդակը օսթեոարթրիտի ժամանակ։

Մասնակիցները բաժանվել են երկու խմբի. մեկն ստացել է սեմագլուտիդ, մյուսը՝ դատարկահաբ։ Բոլոր պացիենտներին խորհուրդ են տվել ֆիզիկական վարժություններ եւ դիետա՝ առողջական վիճակի բարելավման համար։ 68 շաբաթների արդյունքներով հիմնական խումբը ցուցադրել է մարմնի զանգվածի ինդեքսի զգալի նվազում 13,7 տոկոսով եւ ցավի մեղմում 41,7 բալով ըստ WOMAC սանդղակի։

Չնայած կողմնակի ազդեցությունների մակարդակը համեմատելի էր բուժման ավանդական մեթոդների հետ, հետազոտությունն ընդգծել է սեմագլուտիդի բարձր արդյունավետությունը եւ նրա պոտենցիալ նշանակությունը ճարպակալման եւ դրա հետ կապված հիվանդությունների թերապիայում։