Գիտնականները պարզել են, թե ինչպես են E. Coli որոշակի մանրէներ աղիներում նպաստում հաստ աղիքի քաղցկեղի առաջացմանը՝ կապվելով աղիների բջիջների հետ եւ արտադրելով տոքսին, որը վնասում է ԴՆԹ-ին։ Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում, լույս է սփռում դրա առաջացման վտանգի պոտենցիալ նվազման նոր մոտեցման վրա։

Մանրէներից մեկը pks+ E. Coli-ն է, որը արտադրում է գենոտոքսին՝ «կոլիբակտին»։ Այն կարող է կապվել մարդու ԴՆԹ-ի հետ եւ վնասել այն՝ առաջ բերելով մուտիացիաներ, որոնք կարող են ավելացնել քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Այդ մանրէները եւ դրանց առաջացրած մուտացիաները հաստ աղիքի քաղցկեղ ունեցող պացիենտների մոտ զարմանալիորեն շատ են։ Մինչ այժմ պարզ չէր, թե ինչպես է pks+ E. Coli-ն կարողանում թափանցել աղիների պատից ներս եւ վնասել այն՝ նպաստելով քաղցկեղի առաջացմանը։ Գիտնականների փորձերը պարզել են, որ այդ մանրէները ազատ «նավարկության» եւ այնպիսի ռեժիմի մեջ են, որի դեպքում դրանք կպչում են աղիների լորձաթաղանթին (աղիքային էպիթելին)։

Այդ վիճակը կարեւոր է դառնում սպեցիֆիկ մանրէների պիլուսների՝ երկար ու բարակ սպիտակուցային մազիկների շնորհիվ մանրէների մակերեսին, որոնք ավարտվում են ադգեզիններով, որոնք կարող են կապել ռեցեպտորները աղիքային էպիթելի բջիջներում։ «Մենք հայտնաբերեցինք, որ պիլուսի այդ առնչակցումը զգալիորեն ավելացնում է հաստ աղիքի ուռուցքների քանակը, չափը եւ ագրեսիվությունը։ Մեր փորձերը ցույց են տալիս, որ pks+ Е. coli-ի առնչակցումը աղիների էպիթելի հետ կարելի է դիտարկել որպես կարեւոր փուլ հաստ աղիքի քաղցկեղի առաջացման մեջ։ Մենք հայտնաբերեցինք, որ միջամտելով մանրէների կապման այդ մեխանիզմներին՝ կարելի է զգալիորեն դանդաղեցնել ուռուցքի զարգացումը»,- նշել են գիտնականները։