Նորվեգիայի բնական գիտությունների համալսարանի գիտնականները պարզել են, որ միկրոպլաստիկի մասնիկներն օգնում են մարդու համար վտանգավոր պաթոգեններին գոյատեւել ջրի մաքրման ժամանակ։ Հետազոտությունը հրապարակվել է PLOS One գիտական ամսագրում։

Կեղտաջրերի մաքրիչ միջոցները նախատեսված են կոյուղաջրերից աղտոտող նյութերի հեռացման համար, բայց միկրոպլաստիկը պահպանվում է եւ կարող է վերածվել կպչուն միկրոբային բիոթաղանթի։

Նոր հետազոտությունում գիտնականները պարզել են սննդային ծագման պաթոգեններ պլաստիսֆերաներում (պլաստիկե միջավայրի էկոհամակարգեր), որոնք ապրում են կեղտաջրերի պլաստիկի երեք տեսակներում։ Նրանք ստեղծել են միկրոօրգանիզմներ եւ օգտագործել են գենետիկ մեթոդներ այդ պլաստիսֆերաների տարատեսակության ուսումնասիրման համար։

Թիմը հայտնաբերել է ապացույցներ, որ առկա են պաթոգեն մանրէներ եւ վիրուսներ, ներառյալ Listeria monocytogenes (լիստերիա), Escherichia coli (աղիքային ցուպիկ), նորովիրուս եւ ադենովիրուս։

Գիտնականները նաեւ հաջող աճեցրել են Klebsiella pneumoniae եւ Acinetobacter spp հում եւ մաքրված կեղտաջրերից, ինչը մատնանշում է այն մասին, որ պլաստիսֆերաների բիոթաղանթները, հավանաբար, պաշտպանում են պաթոգեններին կեղտաջրերի մաքրումից։

Այս արդյունքները ընդգծում են պլաստիսֆերաների պոտենցիալը պաթոգենների պահպանման եւ տարածման համար, ինչը խնդիր է ստեղծում կեղտաջրերի անվտանգ կրկնակի օգտագործման համար։

Առանց կեղտաջրերի արդյունավետ մաքրման  եւ պլաստիկե թափոնների կառավարման կեղտաջրերը կարող են դառնալ սննդային շղթայում պաթոգենների փոխանցման միջոց՝ կապված պլաստիկի հետ։

Գիտնականներն ավելացրել են, որ կեղտաջրերից միկրոպլաստիկի եւ նրա պաթոգենների լիակատար հեռացման համար անհրաժեշտ է մշակել եւ ներդնել նորարարություններ։