Քնի վատ որակը կարող է պայմանավորված լինել տարածված մոտորային-ճանաչողական վտանգի համախտանիշով (MCR), որը դեմենցիային նախորդող համախտանիշ է, որը բնութագրվում է դանդաղ քայլվածքով և ճանաչողական ունակություններին առնչվող գանգատներով, ասված է Neurology հանդեսում հրապարակված հետազոտության մեջ:
Բրոնքսի Ալբերտ Էյնշտեյնի բժշկության քոլեջի հետազոտող Վիկտուար Լերոյը և նրա գործընկերներն ուսումնասիրել են քնի խանգարումների կապը տարեցների շրջանում MCI-ի դեպքերի և տարածվածության հետ: Մոտորային-ճանաչողական վտանգի համախտանիշը սահմանվել է որպես ճանաչողական ունակություններին առնչվող, ստանդարտ հարցաթերթիկների և դանդաղ քայլքի արագության հիման վրա արձանագրված գանգատներ, որոնք արձանագրվել են էլեկտրոնային վազքուղու վրա:
445 մասնակիցներ դասակարգվել են իբրև լավ կամ վատ քնողներ՝ հիմնվելով Պիտսբուրգի քնի որակի ինդեքսի (PSQI) միավորների վրա:
Հետազոտողները պարզել են, որ 403 մասնակիցներից 36-ը, որոնք ելակետային փուլում չունեին MCR, զարգացել են MCR միջին 2,9 տարվա ընթացքում: Պարզվել է, որ մոտորային-ճանաչողական վտանգի համախտանիշի զարգացման վտանգն ավելի բարձր է վատ քնածների, քան լավ քուն մտածների շրջանում:
Պիտսբուրգի քնի որակի ինդեքսի յոթ բաղադրիչներից միայն քնին առնչվող ցերեկային դիսֆունկցիան (չափազանց քնկոտություն և խանդավառության նվազում) արժանահավատ կերպով առնչվում է մոտորային-ճանաչողական վտանգի համախտանիշին:
«Ավելորդ ցերեկային քնկոտությունը պայմանավորված է MCR-ի բարձր ռիսկով և պահանջում է հետագա հետազոտություն՝ որպես պոտենցիալ փոփոխվող ռիսկի գործոն», - գրում են հետազոտության հեղինակները:






