Ըստ ամերիկացի և կանադացի գիտնականների ուսումնասիրության՝ երեխայի ծնվելուց առաջ մոր՝ քիչ շաքար օգտագործելը և երեխաների՝ կյանքի առաջին երկու տարում շաքարի օգտագործումը սահմանափակելը նվազեցնում է հասուն տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը։

«Science» ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաները, ովքեր կյանքի առաջին 1000 օրվա ընթացքում քիչ են շաքար օգտագործել, նրանք 35%-ով քիչ հավանականություն ունեն 2-րդ տիպի շաքարախտով հիվանդանալու և 20%-ով ավելի քիչ՝ չափահաս տարիքում:

Եզրակացություններըերը հիմնված են UK Biobank-ի տվյալների բազայի վերլուծության վրա, որը պարունակում է կլինիկական գրառումներ, գենետիկ տվյալներ, ապրելակերպի մասին տեղեկություններ և այլ գործոններ: Այս վիճակագրության հիման վրա ուսումնասիրվել է շաքարի սահմանափակումների ազդեցությունը Մեծ Բրիտանիայում բեղմնավորված և ծնված մեծահասակների առողջության վրա շաքարի ռացիոնալացման ավարտից առաջ և հետո, որը ներդրվել է 1942 թվականին և ուժի մեջ է մինչև 1953 թվականը:

Այս ժամանակահատվածում շաքարի սպառումը միջինը կազմում էր օրական մոտ 8 թեյի գդալ (40 գրամ), բայց երբ շաքարավազի վաճառքի սահմանափակումները հանվեցին, շաքարի սպառումը բարձրացավ օրական մինչև 16 թեյի գդալ (80 գրամ)՝ ելնելով սննդի մեջ դրա պարունակությունից:

Ըստ հետազոտողների՝ մանուկ հասակում շաքարի ընդունման կրճատումը կարող է նվազեցնել ապագա բժշկական ծախսերը և մեծացնել կյանքի տևողությունը:

«Վաղ հասակում շաքարավազը նոր ծխախոտ է, և մենք պետք է դրան վերաբերվենք որպես այդպիսին՝ պատասխանատվության ենթարկելով սննդի արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին՝ ստիպելով մանկական սննդի բաղադրությունը փոխել ավելի առողջ տարբերակներով, ինչպես նաև կարգավորելով մարքեթինգն ու երեխաների համար նախատեսված բարձր շաքարով մթերքի արտադրության համար բարձր հարկեր սահմանել»,- ասում է Բերկլիում Կալիֆորնիայի համալսարանի գիտաշխատող,  հետազոտության համահեղինակ Փոլ Գերթլերը:

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեծահասակներին խորհուրդ են տալիս օրական 50 գրամից ավելի շաքար չօգտագործել: