Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները նշել են քաղցկեղածինների ամենատարածված աղբյուրներն առօրյա կյանքում։ Այս մասին «Газете.Ru»-ին հայտնել են գիտական հաստատության մամուլի ծառայությունում։

Քաղցկեղածինները նյութեր են, որոնք կարող են առաջացնել քաղցկեղ կամ նպաստել դրա առաջացմանը։ Դրանք լինում են քիմիական (օրինակ, ծխախոտի ծխում պարունակվող որոշ նյութեր, ասբեստ, բենզոլ), ֆիզիկական (իոնացնող ճառագայթում եւ այլ երեւույթներ) կամ կենսաբանական (որոշ վիրուսներ, ներառյալ մարդու պապիլոմա վիրուսը)։

Այսօր գիտությանը հայտնի են ավելի քան 500 քաղցկեղածին միացություններ։ Դրանց մի մասին մարդիկ բախվում են ամեն օր։

Պերմի համալսարանի գիտնականների խոսքով՝ ամենուրեք հանդիպող քաղցկեղածին նյութեր են ճանաչվել նիտրատները եւ նիտրիտները։ Դրանք մտնում են ազոտային պարարտանյութերի մեջ, ինչպես նաեւ կան շատ մթերքների, ներառյալ մսային, պարունակության մեջ։

Նիտրատները եւ նիտրիտները (բարձր խտություններով) առաջացնում են քաղցկեղ եւ թունավոր ազդեցություն գործում օրգանիզմի վրա։ Առողջության պաշտպանության համար հետազոտողները խորհուրդ են տալիս ավելի քիչ օգտագործել վերամշակված միս եւ սննդաբաժնում ներառել թարմ բանջարեղեններ եւ մրգեր հակաօքսիդանտներ ստանալու համար։ Հակաօքսիդանտները կանխում են թթվային սթրեսը՝ քաղցկեղի առաջացման հնարավոր պատճառներից մեկը։

Բացի այդ, քաղաքաբնակները մշտապես փոխգործակցում են պոլիցիկլիկ արոմատիկական ածխաջրածինների եւ դրանց ածանցյալների հետ, որոնք գոյանում են վառելիքի եւ կենցաղային մնացորդների այրման եւ ծխելու հետեւանքով։

Օրգանական նյութերի այրման որոշ մնացորդներ չափազանց թունավոր են եւ քաղցկեղածին։ Բացի այդ, դրանցից շատերը «թռչող» են, ինչը առանձնակի վտանգ է ստեղծում բոլոր շրջապատողների համար, նշել են Պերմի պոլիտեխնիկականում։ Մասնագետները խորհուրդ են տալիս այդ շրջանների քաղաքաբնակներին տանն օդամաքրիչ համակարգեր ունենալ։

Բացի այդ, հայտնի քաղցկեղածիններ են արեւի ուլտրամանուշակագույնը եւ այնպիսի պաթոգեններ, ինչպիսին են գաստրիտի Helicobacter pylori բակտերիալ հարուցիչը եւ հեպատիտ B-ի վիրուսը։ Դրանցից կարելի է պաշտպանվել SPF-քսուքի օգնությամբ, հիգիենա պահպանելով եւ պատվաստմամբ։