Ալցհեյմերի հիվանդության հետ կապված գենը ստիպում է ուղեղի իմունային բջիջներին պահպանել նյարդային համակարգի բորբոքումը։ Դա հանգեցնում է թունավոր սպիտակուցների կուտակման նյարդային համակարգում։ Այս մասին վկայում է Գլադսթոնի համալսարանի հետազոտությունը, որը հրապարակվել է Cell Stem Cell ամսագրում։
Գիտնականները մկներին պատվաստել են մարդու ուղեղի բջիջներ, որոնք արտադրել են APOE4 սպիտակուց։ Այդ մոլեկուլը զգալիորեն բարձրացնում է Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը, սակայն դրա ստույգ մեխանիզմը հայտնի չէ։
Այնուհետեւ կենսաբանները հեռացրել են կենդանիների ուղեղից իմունային բջիջները (միկրոգլիան)։ Ընդ որում, զգալիորեն մեղմվել է այն վնասը, որը հասցվել է APOE4 սպիտակուցի կողմից։ Դա նշանակում է, որ Ալցհեյմերի հիվանդության հանգեցնում է APOE4-ի եւ միկրոգլիայի փոխգործակցությունը։
Առողջ ուղեղում իմունային բջիջները, որոնք կոչվում են միկրոգլիա, պատասխանատու են սպիտակուցների մնացորդներից եւ կոտրված սպիտակուցներից ազատվելու համար։ Բայց APOE4 սպիտակուցի՝ Ալցհեյմերի հիվանդության վտանգի ամենակարեւոր գենետիկ գործոնի առկայությամբ այդ նույն բջիջները առաջացնում են բորբոքում եւ ճիշտ չմակարդված սպիտակուցների՝ բետա-ամիլոիդի եւ տաուի կուտակում։
APOE4-ի տարբեակի առկայությունը կարող է բարձրացնել Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը 12 անգամ։ Նոր աշխատանքը կարող է կազմել թերապիայի հիմքը APOE4 ունեցող մարդկանց մոտ դեմենցիան կանխելու համար։






