Վաշինգտոնի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել անտառային հրդեհների ժամանակ մանր մասնիկներով օդի աղտոտվածության (PM2.5) և դեմենցիայի զարգացման ռիսկի միջև։ Հետազոտությունը հրապարակվել է JAMA Neurology գիտական հանդեսում։
Փորձագետները վերլուծել են 60 տարեկան և ավելի բարձր տարիքի 1,2 միլիոն Կալիֆոռնիայի բնակիչների 2008-2019 թվականների բժշկական գրառումները:
Հետազոտողները պարզել են, որ անտառային հրդեհների տարածքում PM2.5 կոնցենտրացիաների երեք տարվա միջին խտության յուրաքանչյուր 1 մկգ/խմ (մկգ/մ խորանարդ) աճի դեպքում դեմենցիա ախտորոշվելու հավանականությունը 18%-ով մեծանում է։
Ոչ անտառային հրդեհների PM2.5-ի ազդեցությունը նույնպես ազդել է դեմենցիայի ռիսկի վրա, բայց շատ ավելի քիչ չափով:
Վաշինգտոնի համալսարանի բնապահպանության և շրջակա միջավայրի ամբիոնի դոցենտ, գիտական աշատանքի հեղինակ Ջոան Քեյսին ասում է, որ նախորդ հետազոտությունները կապում էին PM2.5-ի ընդհանուր մակարդակները դեմենցիայի ռիսկի հետ:
Սակայն նախկինում ոչ ոք հատուկ ուշադրություն չի դարձրել անտառային հրդեհների հետևանքով առաջացած միկրոմասնիկների ազդեցությանը, թեև դրանց ծուխը PM2.5-ի այլ աղբյուրների համեմատ շատ ավելի սուր է:






