Ցզյաոտուն-Լիվերպուլի Սիանի համալսարանի (XJTLU) գիտնականները պարզել են, որ դեպրեսիան կարող է լինել դիսմենորեայի (ցավեր որովային ստորին հատվածում դաշտանի ժամանակ) պատճառ։ Ամենայն հավանականությամբ, այդ կապը պայմանավորված է գենետիկորեն։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Briefings in Bioinformatic (ВВ) ամսագրում։

Գիտնականների խոսքով՝ կանայք տղամարդկանցից երկու անգամ ավելի հաճախ են տառապում դեպրեսիայով եւ խանգարման ավելի ծանր ֆիզիկական ախտանշաններ են ունենում։ Այս գենդերային տարբերությունը հատկապես նկատելի է վերարտադրողական տարիքում։

Հետազոտողների միջազգային խումբը նպատակադրվել է պարզել, թե կարող են արդյոք կանանց դաշտանային ցիկլի որոշ առանձնահատկությունները լինել դեպրեսիայի ախտանշանների ուժեղացման պատճառ։ Դրա համար նրանք ուսումնասիրել են եվրոպական պոպուլյացիայի 600 հազար եւ 8 հազար արեւելաեվրոպական պոպուլյացիայի կանանց առողջական վիճակի տվյալները։ Հետազոտողներն օգտագործել են մենդելեեւյան ռանդոմիզացիայի մեթոդը գենետիկ տարբերակների վերլուծության եւ կոնկրետ գեները պարզելու համար, որոնք կարող են ազդել դաշտանային ցավերի վրա։

Արդյունքները ցույց են տվել, որ գեների հավաքածուներում, որոնք պայմանավորում են դիսմենորեան եւ դեպրեսիան, շատ են եղել կրնվող տարրերը։ Պարզվել է նաեւ, որ անքնությունը, որից հաճախ տառապում են հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ, կարեւոր կապող օղակ է դեպրեսիայի եւ դիսմենորեայի միջեւ։ Գիտնականների խոսքով՝ քնի խանգարումները դեպրեսիայի պատճառով կարող են ուժեղացնել դաշտանային ցավերը։