34-ամյա իռլանդուհի Սամանթա Քեմփբելին մանուկ հասակում ախտորոշել են Ջիվոնսի համախտանիշ։ Ավել ուշ նրա մոտ առաջացել է անբուժելի հիվանդություն, որն ուղեկցվել է մշտական նյարդային ջղակծկումներով եւ ցնցումներով ողջ մարմնում։ Ինչպես տեղեկացրել է Belfast Live-ը, երկու տարի առաջ կնոջ մոտ սկսել են ի հայտ գալ նյարդային ջղակծկումներ, բայց նա երկար ժամանակ չի կարողացել բժշկի գնալ։

Ախտանշաններն աստիճանաբար ուժեղացել են. սկզբում ցնցումները նկատվել են աջ ձեռքում եւ գլխում, հետո տարածվել են ոտքի հատվածում։ Սկզբում Սամանթան նշանակություն չի տվել այդ ջղակծկումներին՝ դրանք սթրեսի հետեւանք համարելով։ Սակայն ժամանակի ընթացքում նոպաների հաճախակիությունն ավելացել է, եւ բժիշկներն ախտորոշել են ֆունկցիոնալ նյարդաբանական խանգարում (ՖՆԽ)։

«2022թ. կծկումները տեղի էին ունենում շաբաթը մեկ կամ երկու անգամ, բայց ժամանակի ընթացքում դրանք սկսել են ավելի հաճախ կրկնվել եւ ուժեղանալ»,- պատմել է Քեմփբելը։

Թերապիան, որը պետք է օգներ նվազեցնելու ախտանշանների ինտենսիվությունը, թեթեւացում չի բերել։ Արդյունքում՝ կինը կորցրել է ոտքը նորմալ շարժելու ունակությունը, եւ հիմա նա ստիպված է ձեռնափայտ օգտագործել։ Նրա մոտ նաեւ խոսելու խնդիրներ եւ մշտական գլխապտույտներ են սկսվել։ Բժիշկների խոսքով՝ այսօրվա դրությամբ ՖՆԽ արդյունավետ բուժում գոյություն չունի։