Տոկիոյի համալսարանի ճապոնացի գիտնականները պարզել են, թե ուղեղի ինչ քիմիական փոփոխություններն են ազդում առույգության և քնկոտության զգացողության վրա։ Հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական հանդեսում։
Վերջին աշխատանքը ցույց է տվել, որ ուղեղի նեյրոններում սպիտակուցի ֆոսֆորիլացում կոչվող գործընթացը հարաճուն կերպով կարգավորում է քունն ու արթնությունը: Դրա հետ մեկտեղ կան քունը ճնշող պրոտեին կինազներ և դեֆոսֆորիլացնող տարրեր, որոնք ևս մասնակցում են քնի կարգավորմանը։ Դրանց ազդեցությունը խորությամբ չի ուսումնասիրվել:
Նոր փորձի ժամանակ թիմը պարզել է, որ պրոտեին կինազ A-ն (PKA) խթանում է արթնությունը, մինչդեռ պրոտեին ֆոսֆատազ 1-ը (PP1) և կալցինևրինը նպաստում են կաթնասունների քուն մտնելուն:
Գիտնականները փորձեր են անցկացրել գենետիկորեն ձևափոխված մկների վրա՝ նրանց մեջ ֆունկցիոնալ փոփոխված ֆերմենտների էքսպրեսիա հարուցելով: Պարզվել է, որ PKA-ի ակտիվացումը մեծացրել է քնի տևողությունը։
Բացի դրանից, թիմը ցույց է տվել, որ PKA-ն և PP1/ կալցինևրինը կարող են մրցակցել միմյանց հետ՝ ամենօրյա քնի տևողությունը կարգավորելու համար:
Հետազոտությունը ցույց է տվել, որ քնի և արթնության միջև հավասարակշռությունը կարգավորվում է բազմաթիվ ֆերմենտների փոխազդությամբ, ինչը մոլեկուլային մակարդակում քնի տևողության և քնկոտության վերահսկման համար կարևոր հայտնագործություն էր:






