Սան Անտոնիոյում Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ հոգեկան հիվանդությունների, մասնավորապես՝ աուտիզմի սպեկտրի խանգարման և շիզոֆրենիան դեպքում ուղեղի ծավալը փոքրանում է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Psychiatry բժշկագիտական հանդեսում:

Գիտնականները կենտրոնացել են հեռացված Tbx1 գենով մկների ուղեղի կառուցվածքի և սոցիալական վարքագծի հետազոտության վրա: Այն կոդավորված է 22q11.2 քրոմոսոմի տարածքում, որը կապված է ճանաչողական ունակությունների խանգարումների հետ: Այս գենի տարբերակներն առնչվում են աուտիզմի սպեկտրի խանգարման, մտավոր հետամնացության, շիզոֆրենիայի և մարդկանց զարգացման այլևայլ խնդիրների հետ։

Հետազոտությունները ցույց են տվել, որ Tbx1 գենի դելեցիան զգալիորեն նվազեցրել է մկների ճանաչողական ունակությունների տեղեկությունների մշակման արագությունը։ Երկու թեստում` Մորիսի ջրային լաբիրինթոսում, որը ստուգում է տարածական հիշողությունը, և ուշադրության շեղման թեստում, որը գնահատում է ճանաչողական ճկունությունը, Tbx1-ի անբավարարությամբ կրծողները ավելի վատ արդյունք են ցույց տվել:

Բացի դրանից, գիտնականները պարզել են, որ Tbx1-ի բացակայության դեպքում մկների շրջանում նկատվել է նշագեղձի և այն շրջապատող գլխուղեղի կեղևի հարակից հատվածների ծավալի փոքրացում, որը հայտնի է որպես տանձակերպ ձևից անցում նշակերպ մարմնի: Այդ ոլորտն առնչվում  է ուղեղի շատ այլ հատվածների հետ: Այն զգայական և հուզական ազդանշանների մշակման գործում առանցքային դեր է խաղում: Նշակերպ մարմիինն, իր հերթին, կարևոր կենտրոն է հուզական վարքի կարգավորման համար։