Գիտնականները լույս են սփռում քաղցկեղի բջիջների էներգետիկ կենտրոնների վրա, բառի բուն իմաստով, որպեսզի վնասեն էներգիայի այդ աղբյուրները եւ առաջ բերեն քաղցկեղի բջիջների զանգվածային ոչնչացում։
Նոր հետազոտությունում գիտնականները միացրել են գենային թերապիայի, նանոմասնիկների մեթոդները, որոնք արտադրվում են զրոյական ազդդեցությամբ միայն քաղցկեղի բջիջների վրա։
Փորձերը ցույց են տվել, որ թարգեթային թերապիան արդյունավետ է գլիոբլաստոմայի եւ կաթնագեղձի ագրեսիվ քաղցկեցի դեպքում մկների մոտ։
Հետազոտական խումբը հաղթահարել է լուրջ խնդիր՝ կապված այդ բջիջների էներգետիկ կենտրոնների ներքին կառույցի քայքայման հետ, որոնք կոչվում են միտոխոնդրիաներ։ Նրանք էլեկտրական հոսանքի ինդուկցիան բջջի ներսում անվանել են mLumiOpto տեխնոլոգիա։
«Մենք քայքայում ենք մեմբրանը, եւ միտոխոնդրիաները չեն կարողանում գործել որպես ազդանշանների փոխանցման կենտրոններ։ Դա առաջ է բերում բջիջների ծրագրավորված մահ՝ ԴՆԹ-ի հետագա վնասմամբ։ Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ այդ երկու մեխանիզմները սպանում են քաղցկեղի բջիջները,- ասել է հետազոտության համահեղինակ Լուֆանգ Չժոուն (Օհայոյի համալսարան)։- Հենց այդպես է տեխնոլոգիան աշխատում ըստ մտահղացման»։
Հետազոտության արդյունքները հրապաակվել են Cancer Research ամսագրում։ Միտոխոնդրիաները՝ էներգիայի հիմնական արտադրողները, երկար տարիներ համարվել են գրավիչ թիրախ հակաքաղցկեղային թերապիայի համար, բայց դրանց անթափանց ներքին մեմբրանը դժվարացնում է այդ ջանքերը։ Չժոուիի լաբորատորիան կոտրել է այդ կոդը՝ պարզելով, թե ինչպես օգտագործել ներքին մեմբրանի խոցելիությունը՝ էլեկտրական լիցքի տարբերությունը, որը պահպանում է նրա կառուցվածքը անվնաս վիճակում եւ ապահովում նորմալ գործառնությունը։






