Դյուկի համալսարանի առողջապահության համակարգի հետազոտողները հայտնաբերել են կապ հիպերակտիվ վարքի եւ STAT1 գենի ակտիվության միջեւ դոֆամինային նեյրոններում։ Հետազոտությունը հրապարակվել է Brain, Behavior, and Immunity (BBI) ամսագրում։
STAT1-ը կարգավորող գեն է, որն ակտիվացնում է իմունային համակարգը վարակների դեմ պայքարելու համար։ Սակայն նրա երկատատեւ ակտիվացումը կարող է խախտել ուղեղի ֆունկցիան։ Նախկինում ուսումնասիրություններն արդեն կապ են հայտնաբերել հղիության ընթացքում մայրական վարակների եւ երեխաների մոտ նյարդաբանական խանգարումների բարձր ռիսկի միջեւ: Բացի այդ, աուտիզմով եւ այլ խանգարումներով տառապող մարդկանց ուղեղում հայտնաբերվել են STAT1-ի՝ իմունիտետի հիմնական մեխանիզմներից մեկի, ինտերֆերոնի ուղու փոփոխություններ։Նոր հետազոտությունում գիտնականները ստեղծել են գենետիկորեն մշակված մկներ՝ գենի մուտացիայով, որպեսզի ուսումնասիրեն STAT1-ի երկարատեւ ակտիվացման հետեւանքները: Մուտացիան ներմուծվել է դոֆամինային նեյրոնների մեջ՝ բջիջներ, որոնք կարգավորում են մոտիվացիան, շարժիչ ֆունկցիան, սովորելը եւ պարգեւատրումը:Մկները մի շարք թեստեր են անցել՝ շարժման ակտիվությունը եւ հոգեկան վիճակը գնահատելու համար: Արդյունքները ցույց են տվել, որ մուտացիա ունեցող մկները դրսեւորել են հիպերակտիվություն, հարկադրական վարք եւ ուղեղի բազային գանգլիաների ակտիվության նվազում, որը կապված է շարժողական հմտությունների, հիշողության եւ մոտիվացիայի հետ:STAT1-ի երկարատեւ ակտիվացումը ուղեղի այլ բջիջներում (օրինակ՝ միկրոգլիա կամ արգելակող նեյրոններ) նմանատիպ փոփոխություններ չի առաջացրել: Սա ընդգծում է դոֆամինային նեյրոնների հատուկ դերը վարքի կարգավորման գործում:Չնայած STAT1-ի աշխատանքը խոստումնալից է թվում հոգեկան հիվանդությունների բուժման համար, գիտնականները նշում են դեղերի մշակման դժվարությունները, որոնք ընտրողաբար թիրախավորում են ուղեղի բջիջները՝ չխախտելով իմունային համակարգը:«Կան բազմաթիվ հաստատված դեղամիջոցներ, բայց դրանք պետք է հարմարեցվեն այնպես, որ աշխատեն միայն թիրախային բջիջների վրա»,- ասում է ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Էնթոնի Ֆիլիանոն:






