Շվեդիայի Լունդի համալսարանի գիտնականները հետաքրքիր օրինաչափություն են հայտնաբերել. շաքարավազի օգտագործումը կապված է սրտանոթային հիվանդությունների ռիսկի բարձրացման հետ, սակայն երբեմն քաղցր ուտեստները, մասնավորապես՝ տորթը կամ շոկոլադը, կարող են նվազեցնել այդ վտանգը՝ շաքարից առհասարակ հրաժարվելու համեմատ: Աշխատանքը հրապարակվել է Frontiers in Public Health (FPH) բժշկագիտական հանդեսում:

Հետազոտողները 1997-2019 թվականներին ուսումնասիրել են 45-83 տարեկան 69 հազար 705 մարդու առողջության և ապրելակերպի տվյալները: Գիտնականները նախատեսում էին պարզել, թե որքան ավելացված շաքար են օգտագործել փորձարկվողները և ինչ վիճակում է նրանց սրտանոթային համակարգը: Շաքարի հավելումը բաժանվեցին երեք կատեգորիաների՝ քաղցր բաղադրամասեր (օրինակ՝ մեղր), սովորական քաղցրավենիք և քաղցր ըմպելիքներ։

Գիտնականներն այս կատեգորիաների սպառման տվյալները համեմատվել են սիրտ-անոթային հիվանդությունների յոթ տեսակների հետ, ներառյալ՝ ուղեղի կաթվածները և սրտի կաթվածները: Առողջության ամենամեծ վտանգը հայտնաբերվել է այն մարդկանց շրջանում, ովքեր հաճախակի են օգտագործում քաղցր ըմպելիքներ, մինչդեռ քաղցրավենիքի հազվադեպ օգտագործումը կապված է սրտանոթային խնդիրների ավելի ցածր ռիսկի հետ:

«Հեղուկ» շաքարները, օրինակ՝ գազավորված ըմպելիքները, ստիպում են ավելի քիչ հագեցած զգալ, ինչը կարող է հանգեցնել չափից շատ ուտելուն: Մյուս կողմից, աղանդերը հաճախ կապված են սոցիալական իրադարձությունների և հանգստի պահերի հետ, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ սրտի առողջության վրա: Օրինակ՝ սուրճի և հրուշակեղենի ընդմիջումները ներառում են ոչ միայն շաքարի օգտագործում, այլև շփում և հանգիստ»,- ասում է հետազոտությունը ղեկավարած համաճարակաբան Սյուզան Յանզին:

Հետազոտությունը դիտողական բնույթ ունի և պատճառահետևանքային կապերը չի ապացուցում: Այն միաժամանակ հաշվի չի առնում շաքարի օգտագործմանն առնչվող  այլ ասպեկտներ, մասնավորապես՝ ատամների առողջությունը կամ ճարպակալման հետ կապը: