Լինգինսի ինստիտուտի նորզելանդացի գիտնականներն ուսումնասիրել են վաղածին մարդկանց առողջության երկարաժամկետ արդյունքները: Հետազոտությունը հրապարակվել է Pediatrics բժշկագիտական հանդեսում։
Վաղածին է համարվում մինչև 37 շաբաթականը լույս աշխարհ եկած երեխան: Նախկինում ենթադրվում էր, որ վաղաժամ ծնունդն առնչվում է սրտանոթային հիվանդությունների, ներառյալ հիպերտոնիայի և ուղեղի կաթվածի ռիսկին:
Նոր հետազոտության ընթացքում 470 մասնակիցներ լրացրել են առողջական հարցաթերթիկներն ու համաձայնել վերանայել սեփական առողջական տվյալները:
Վաղածին մեծահասակների ավելի քան մեկ երրորդն ուներ արյան բարձր ճնշման բարձր ցուցանիշ (34,7%-ն՝ ընդդեմ 19,8%-ի):
Սակայն այս խմբում սրտանոթային լուրջ անբարենպաստ իրադարձությունների ընդհանուր ռիսկն ավելի ցածր էր, քան սպասված ժամկետին ծնված հասակակիցների շրջանում (2,8%-ն՝ ընդդեմ 6,9%-ի):
Միաժամանակ պարզվել է, որ շաքարային դիաբետի, նախադիաբետի և դիսլիպիդեմիայի ցուցանիշներն էապես չեն տարբերվում։
Շնչադիմակային արդյունքներն ընդհանուր առմամբ համադրելի էին, և երիկամների խրոնիկական հիվանդության տարածվածության մեջ էական տարբերություններ չեն արձանագրվել:
Հոգեկան առողջության խանգարումներն ավելի քիչ էին տարածված վաղածին մասնակիցների շրջանում (38,2%-ն՝ ընդդեմ 52,9%-ի): Ընկճվածության ինքնագնահատականն ավելի քիչ տարածված էր վաղածինների խմբում: Կրթության մակարդակը և մահացությունը կյանքի առաջին տարուց հետո էապես չեն տարբերվել:
Գիտնականների պնդմամբ՝ նոր բացահայտումներն ավելի հստակ պատկերացում են առաջարկում վաղաժամ ծննդաբերության ազդեցության մասին մարդու երկարաժամկետ առողջության վրա:






