Neurology ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ միգրենի կանխման վերջերս հավանության արժանացած դեղամիջոցը կարող է սկսել գործել արդեն այժմ։ Հետազոտությունում դիտարկվել է ատոգեպանտ դեղամիջոցը, որը կալցիտոնին ռեցեպտորի հակոտնյան է՝ կապված պեպտիդ գենի (CGRP) հետ։
Հետազոտության ընթացքում ատոգեպանտ դեղամիջոցն ընդունող մարդիկ դեղամիջոցի ընդունման առաջին օրը միգրենին ավելի քիչ են հակված եղել, քան նրանք, ովքեր դատարկահաբ են ընդունել: Նրանք նաև շաբաթվա մեջ ավելի քիչ են միգրեն ունեցել հետազոտության առաջին չորս շաբաթվա ընթացքում եւ ընդհանուր առմամբ ավելի քիչ են հակվել միգրենին՝ դատարկահաբ ընդունածների համեմատ:
Այս հետազոտության համար գիտնականներն ուսումնասիրել են 12 շաբաթվա ընթացքում ատոգեպանտի անվտանգության եւ արդյունավետության երեք հետազոտությունների տվյալները՝ հասկանալու համար, թե որքան արագ են տեղի ունեցել բարելավումները:
Էպիզոդիկ միգրենով տառապող մարդկանց նախնական հետազոտության ժամանակ 222 մարդ ընդունել է դեղամիջոցը, իսկ 214-ը՝ դատարկահաբ:
ELEVATE-ի հետազոտությունում, որը ներառել է էպիզոդիկ միգրենով տառապող մարդկանց, ովքեր նախկինում վատ են արձագանքել խմվող այլ կանխարգելիչ դեղամիջոցներին, 151 հոգի ընդունել է դեղը, իսկ 154-ը՝ դատարկահաբ: PROGRESS-ի հետազոտությունում, որին մասնակցել են քրոնիկ միգրենով տառապող մարդիկ, 256 մարդ ընդունել է դեղամիջոցը, իսկ 246-ը՝ դատարկահաբ:
Էպիզոդիկ միգրեն ունեցող մարդկանց մոտ ամսական մինչև 14 միգրենային օր է լինում: Քրոնիկ միգրեն ունեցող մարդիկ ամսական առնվազն 15 օր ունենում են գլխացավեր, ընդ որում՝ առնվազն ութ օրը բնորոշ է միգրենին:
Հետազոտության առաջին օրը ADVANCE-ի առաջին հետազոտության ընթացքում դեղն ընդունող հիվանդների 12 տոկոսի մոտ միգրեն է նկատվել՝ դատարկահաբ ընդունած պացիենտների 25 տոկոսի համեմատ: Երկրորդ՝ ELEVATE հետազոտության ժամանակ այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 15 եւ 26 տոկոս։ Երրորդ՝ PROGRESS-ի հետազոտության ժամանակ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 51 եւ 61 տոկոս:
Առաջին երկու հետազոտություններում ատոգեպանտ ընդունող մարդիկ շաբաթական միջինը մեկ օր ավելի պակաս են միգրեն ունեցել՝ դատարկահաբ ընդունածների մեկ շաբաթում կես օրից պակասի համեմատ:
Երրորդ հետազոտության ընթացքում դեղամիջոցն ընդունողների շաբաթական միգրենի օրերի միջին թիվը կրճատվել է մոտ 1,5 օրով՝ դատարկահաբ ընդունողների մոտ մեկ օրվա համեմատ:
Ատոգեպանտ ընդունող մարդիկ նաեւ բարելավումներ են ունեցել այն հարցում, թե որքանով է միգրենն ազդում իրենց գործունեության եւ կյանքի որակի վրա՝ դատարկահաբ ընդունածների համեմատ:






