Բրիտանական նոր հետազոտությունը ցույց է տվել, որ չափից լավ դեղերի մեծ քանակությունը կարող է հանգեցնել վատ հետեւանքների։ Պարզվել է, որ պարացետամոլի, որը Միացյալ Նահանգներում հայտնի է որպես ացետամինոֆեն (Tylenol առեւտրային մակնիշ) բազմակի ընդունումները բարձրացնում են աղեստամոքսային, սիրտ-անոթային եւ երիկամային բարդությունները 65-ից բարձր տարիքի մարդկանց համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Arthritis Care and Research ամսագրում եւ ցույց են տալիս տարեց մարդկանց կողմից ցավազրկող միջոցների չափից շատ ընդունման վտանգավորությունը քրոնիկական հիվանդությունների դեպքում, ինչպիսին է օսթեոարթրիտը։
Ացետամինոֆենն օգտագործվում է ժամանակավորապես մեղմ եւ չափավոր ցավը եւ ջերմությունը թեթեւացնելու համար: Այն սովորաբար մտնում է մրսածության եւ գրիպի համար նախատեսված դեղամիջոցների կազմում եւ կարող է նաեւ ինքնուրույն ընդունվել: Դեղամիջոցն արգելակում է ուղեղի ազդանշանները, որոնք մարդկանց տեղեկացնում են այն մասին, որ նրանք ցավ են զգում, եւ ազդում են քիմիական նյութերի վրա, որոնք կարգավորում են նրանց մարմնի ջերմաստիճանը: Տվյալները նաեւև ցույց են տալիս, որ սովորական ցավազրկողը ճնշում է պրոստագլանդիններին, որոնք արտադրվում են մարմնի կողմից՝ հիվանդությունների եւ վնասվածքների դեմ պայքարելու համար:
Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 65 տարեկան եւ ավելի բարձր տարիքի ավելի քան 180 400 մարդկանց տվյալները, որոնց բազմիցս նշանակել են ացետամինոֆեն (վեց ամսվա ընթացքում ավելի քան երկու անգամ): Այնուհետեւ նրանց առողջական վիճակը համեմատվել է նույն տարիքի գրեթե 402 500 մարդկանց վիճակի հետ, որոնց դեղը երբեք կրկնակի չեն նշանակել:
Արդյունքները ցույց են տվել, որ ացետամինոֆենի երկարատեւ օգտագործումը կապված է աղեստամոքսային արնահոսության (36 տոկոս), ստամոքսի եւ տասներկումատնյա աղիի խոցերի (20), սրտի անբավարարության (9), հիպերտոնիայի (7) եւ երիկամների քրոնիկ հիվանդության (19 տոկոս) հավանականության հետ։






