Ձուկը կարեւոր տեղ է զբաղեցնում մարդու սննդաբաժնում՝ առաջարկելով բազմաթիվ օգտակար նյութեր։ Այն վիտամինների, հանքանյութերի, օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր է եւ հեշտ մարսվող սպիտակուց։
Ձկան մշտական օգտագործումը նպաստում է սրտի, ուղեղի եւ հոդերի առողջության պահպանմանը, ինչպես նաեւ օգնում է դանդաղեցնել մարմնի ծերացումը, հայտնել է Planet Today-ը։ Սակայն հարկ է նշել, որ ոչ բոլոր տեսակի ձկներն են հավասարապես օգտակար։
Ծովային ձուկը հայտնի է օմեգա-3 ճարպաթթուների մեծ պարունակությամբ, մինչդեռ գետի ձուկը բնութագրվում է մեծ քանակությամբ սպիտակուցներով եւ երկաթով: Միեւնույն ժամանակ, հարկ է հաշվի առնել, որ ծովային ձկները հաճախ սառեցնում են տեղափոխման ժամանակ, ինչը կարող է բացասաբար ազդել նրա սննդային հատկությունների վրա։ Իր հերթին, գետի ձուկը կարող է լինել մակաբույծների աղբյուր, ինչը նույնպես արժե նկատի ունենալ։
Վայրի ձուկը, ի տարբերություն ֆերմերային ձկների, համարվում է ավելի օգտակար, քանի որ չի ենթարկվում հակաբիոտիկների եւ աճի խթանիչների ազդեցությանը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել այնպիսի տեսակներ, ինչպիսին են սաղմոնը, ձողաձուկը, սկումբրիան, ծովատառեխը, գետաձուկը: Առանցքային դեր է խաղում նաեւ ձկան որակի նկարագրությունը՝ այն պետք է ունենա ամուր միս, մեծ լողակներ եւ բնական գույն։ Ավելի լավ է ձուկը գնեք ստուգված մատակարարներից:






